Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի հետ ընդհանրապես կապ չունեցողները դիսերտացիա են պաշտպանում. Երթուղու սպասարկող. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2017 11:30

Երեւանի տրանսպորտի խնդիրների շուրջ «ՀԺ»-ն զրուցել  է համար 28 երթուղին սպասարկող «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանի հետ։

– Դեռ մի քանի ամիս առաջ հայտարարվել է, որ 65 օպերատորի կամ գծատիրոջ փոխարեն պետք է լինի մեկը ու քաղաքապետարանն էլ իր բաժնեմասը ունենա։ Դա նորմա՞լ կլինի, ըստ ձեզ։

– Ուզում էին Անգլիայից մարդիկ բերեն, որ խորհրդատվություն անեն։ Մի անգամ Հնդկաստանից բերեցին, նրանք ասացին, որ գազելների ուղեվարձը պետք է 220 դրամ լինի, ավտոբուսներինը՝ 250 դրամ։ Իսկի 150 դրամ էին դարձրել, խեղճ ժողովուրդը իրար տվեց կոտորեց։ Աշխարհի ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է, իսկ Հայաստանում ամենաէժանը մեր երթուղին է (նկատի ունի օրվա պլանը,- խմբ.)։ Ես դիտմամբ եմ էժան պահում, որովհետեւ վարորդները փախչում են հաճախ։ Չես հասցնում վարորդ ճարես։ Վարորդ գոյություն չունի։ Էս որ կիլոմետրով ուղեվարձի մասին խոսում են, վարորդ չեն ճարելու, որ բերեն։ Երկրորդն էլ, եթե ավտոբուսներ են բերում, ավտոբուսներ կան։

Ավտոբուս վարելը շատ դժվար է Երեւան քաղաքում, որովհետեւ գաբարիտային մեքենաներ են, անընդհատ խփում են այս մեքենային, այն մեքենային։ Փողոցները ժամանակին հարմարեցված չեն եղել։ 250–300 հազար բնակչի համար նախատեսված թամանյանական քաղաքը դարձել է միլիոնանոց քաղաք։… Եթե այսօր ավտոբուսներ բերեն, տեղ չունեն կայանելու։ Պիտի փողոցներում կայանեն։ Ավտոպարկ էլ չունեն։

Ինձ համար նշանակություն չունի, երթուղին փակվում է, թող փակվի։ Մեկ է՝ ես իմ ջուրը ջրամանից հանելու հնարավորություն ունեմ։ Ես ոչ թե նայում եմ դրան, ուղղակի մտածում եմ, թե ինչ կլինի։ Ես վիրաբույժ չեմ, եթե ինձ ասեն՝ արի սիրտ վիրահատի, կասեմ՝ ախպեր, չեմ կարող։ Բայց ինչ է նշանակում

տրանսպորտի հետ ընդհանրապես կապ չունեցողները դիսերտացիա են պաշտպանում։ Ախպեր, դու դիսերտանտ չես, դու մակարդակ չունես տրանսպորտից, ինչի՞ց ես խոսում։ Ես պարտաճանաչ աշխատող եմ, մինչեւ հիմա մուծած կլինեմ 3 միլիոն դոլարի չափ հարկ, եւ այսօր, եթե կանգնում, ասում են… Թող տանում են, տանեն։ Վաղը գալու են էլի խնդրեն։ Չեն կարողանալու տակից դուրս գալ։

– Հիմա ստացվում է Երևանում տրանսպորտի խնդիրը չլուծվո՞ղ է:

– Հարյուր միլիոն դոլար վարկ պիտի վերցնեն, որ ավտոբուս բերեն։ Քաղաքը լիքը ավտոբուս է: Ասում են՝ հետո, երբ որ ուղեւորը վճարի, վարկը կմարենք։ Մենք վարորդին «նայում» ենք, մարդ է մեռնում, հիվանդանում է, տեր ենք կանգնում, ավտովթարի է ենթարկվում, տեր ենք կանգնում, վաղը այղ վարորդները լրիվ փախչելու են։ Անտերության են մատնվելու, մնալու են տկլոր կանգնած էդ նույն մարդիկ, հետո գալու են մեզ խնդրեն, ասենք՝ ախպեր, մենք ի վիճակի չենք։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031