Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում 2 000 թեքահարթակ կա, բայց անելիքներ դեռ ունենք». Տարոն Մարգարյան

Մայիս 09,2017 21:44

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցով Արաբկիր համայնքի բնակիչների հետ:

Գործող քաղաքապետի խոսքն առանձնացավ հաշմանդամություն ունեցողների խնդիրներին անդրադարձով: Նա արձանագրեց, որ ներկայումս Երեւանում մոտ 2 հազար թեքահարթակ կա: «Դա չի նշանակում, որ դրանով պետք է բավարարվենք: Անելիքներ ունենք: Գործակցում ենք  բոլոր ՀԿ-ների հետ»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը:

Ապա` նա նշեց, որ իր ղեկավարած թիմը օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու, որպեսզի նպաստեն բնակֆոնդի առավել արդյունավետ կառավարմանը եւ պահպանմանը:

Տարոն Մարգարյանը չշրջանցեց ընդդիմախոսների՝ ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատությունները: «Մեր ընդդիմախոսները լավ խոսքեր են ասում, բայց մենք չենք գալիս խոստումներով: Մենք մեր կատարած աշխատանքների մասին բազում փաստեր ունենք եւ հստակ գիտենք մեր անելիքները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031