Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք երգչուհի. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում»

Մայիս 23,2017 23:03

«Առավոտի» հարցին` ինչ է փոխվել Թուրքիայում «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո, Թուրքիայում հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում, նա մեկն է շատերից … Հրանտ Դինքի մահը թուրք հասարակությանը ցույց տվեց, որ կարող ենք գրկել միմյանց ու երկրի ներսում կիսել սիրելի մարդուն կորցրածի ցավը»:

Հավելենք, որ Սեմա Մորիցը կարդալով Պոլսի «Արաս» հրատարակչության կողմից հայազգի կոմպոզիտոր Գառնիկ Կարմիրյանի մասին տպագրած գիրքը` ձեռնամուխ էր եղել նրա ալբոմի թողարկմանը եւ ստեղծագործությունների ներկայացմանը:

Թուրք երգչուհու հետ բացառիկ հարցազրույցը` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` www.agos.com.tr-ից, հեղինակ` Պերճ Արապեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031