Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը ազատվում է պորտաբույծներից. «Ժամանակ»

Մայիս 27,2017 12:31

ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն օրեր առաջ հայտնաբերել էր, որ տարիներ ի վեր ԱԺ նախագահները կուտակել են շուրջ 30 օգնական ու խորհրդական, և ամեն հաջորդ խոսնակը չի ուզել վատամարդ լինի և պետության հաշվին ԱԺ նախագահի պորտաբույծ տասնյակ օգնականներ, ռեֆերենտներ և խորհրդականներ աշխատավարձ են ստացել պետությունից։ Նախօրեին ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը աշխատանքից ազատել է ԱԺ նախագահի օգնականի և խորհրդականի շուրջ 30 աշխատակցի ու ռեֆերենտների: Մեզ հասած տեղեկություններով՝ կրճատումներ է սպասվում նաև ԱԺ կապի և հասարակայնության հետ բաժնում, որտեղից նախատեսվում է կրճատել 11 հոգու, այդ թվում՝ խորհրդատուին և երկու գլխավոր մասնագետի:

«ԱԺ-ն ավելի քան 754 աշխատող ունի՝ ներառյալ պատգամավորներն իրենց օգնականներով: Պատգամավորների օգնականները անմիջական ենթակա են իրենց ղեկավարներին՝ պատգամավորներին, ուստի պատգամավորն ինքն է որոշում՝ որտեղ և որ ժամին ինչ աշխատանք իրականացնի իր օգնականը: Առհասարակ ոչ հիմնավոր բացակայություններ ԱԺ աշխատակազմում վերջին տարիներին չեն եղել»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակիցների բացակայությունների մասին հրապարակումներին, ասաց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031