Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի պաշտոնյան ԼԳԲՏ թեմայով պաստառի մասին. «Այս քննարկումներն ավելի շատ են գովազդում» (Տեսանյութ)

Մայիս 29,2017 16:33

Օրերս մայրաքաղաքում ապամոնտաժվեց ԼԳԲՏ թեմայով պաստառը: Այսօր Երեւանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասաց, որ պաստառը ապամոնտաժվել է, քանի որ դրա տեղադրման համար թույլտվություն չկար:

Դիտարկմանը, որ պաստառի ապամոնտաժումից հետո քննարկումներ ծավալվեցին, ըստ որոնց քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ, Արազ Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց. «Խտրական վերաբերմունք կլիներ, եթե թույլտվություն չստացած, ապօրինի տեղադրված վահանակը կամ պաստառը թողնեինք մնար: Սա սովորական մեր աշխատանքային պրոցեսն է: Անկախ նրանից, թե ինչ բովանդակության կլիներ գովազդը, եթե գովազդը հաստատվում, չի ստանում թույլտվություն, դա ապօրինի է»:

Վարչության պետի վստահեցմամբ՝ գովազդային ընկերությունը կամ պատվիրատուն քաղաքապետարանին չեն դիմել թույլտվություն ստանալու համար:

Ապա Արազ Բաղդասարյանն ասաց. «Ես 2 վերաբերմունք ունեմ այս հարցի նկատմամբ՝ առաջինը պաշտոնական վերաբերմունքն է՝ ես շարժվում եմ օրենքի շրջանակում: 2-րդը իմ անձնականն է՝ չեմ ուզում, որ իմ միջոցով ցանկացած նոր խոսակցություն լինի այս թեմայի շուրջ, որովհետեւ կարծում եմ, լինելով գովազդի մասնագետ, մեր այսպիսի քննարկումները ավելի շատ են գովազդում այն, ինչ որ գաղտնի է, կամ եթե 3 տեղ քաղաքում փակցված լիներ: Դրա համար, ներողություն եմ խնդրում, այս թեմային այլեւս չեմ անդրադառնալու»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031