Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ «հերոսները» գազի գրասենյակի պետի վարորդն ու նախկին աշխատակիցն են

Հունիս 08,2017 22:36

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Մի քանի ժամ է՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները փակել են տարածքը, կատարում են դեպքի վայրի զննություն, քանի որ ծեծկռտուքի պատճառով առկա են արնանման նյութի հետքեր։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․ «Երկու անձանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որևիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Ի դեպ, թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։

Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական  Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։ Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել  հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել  ու շարունակվել է թատրոնի մոտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930