Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանի համար դատախազը միջնորդեց պայմանական ազատազրկում

Հունիս 14,2017 21:43

Երեւանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի համար մեղադրողն այսօր պահանջեց պայմանական ազատազրկում:

«Միջնորդում եմ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն, կիրառելով 70-րդ հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան չորս տարվա ժամկետով»,- այսօր  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց դատախազը՝ պնդելով, որ Զախարյանի մեղավորությունն ապացուցվել է:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 28-ին:

Հիշեցնենք, որ Անի Զախարյանը  մեղադրվում է հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով կոչեր հնչեցնելու  եւ մի խումբ ինքնությունները չպարզված անձանց դրդելու կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ: Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930