Լրահոս
Օրվա լրահոսը

Պանինֆո production-ը գումարներ է հավաքագրում ապրիլյան զոհերի ընտանիքների համար (Տեսանյութ)

Հունիս 24,2017 15:10

Պանինֆո production-ի հիմնադիրներն այսօր բարեգործական ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել, լրատվամիջոցներին էլ բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի ցանկ՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ ներկայացրել: Ներկայացրած ցանկից ոչ ոք չէր եկել, կազմակերպիչները հետաքրքրված լրագրողներին պատասխանեցին, թե հրավիրյալները մերժել են գալ: Միայն ասացին, որ կեսօրին կգան Կոմանդոսն ու Սոսե մայրիկը, որոնք իրենց նշած ժամին այդպես էլ չեկան:

Իսկ ցուցահանդես վաճառքում ընդգրկված էին Արմնյուզ հեռուստաընկերության մի նախագծի շրջանակում ստացված նվերներ՝ մարզպետերից ու քաղաքապետերից, վաճառքի ողջ հասույթն էլ կազմակերպիչները նախատեսել են ապրիլյան պատերազմի զոհերի անապահով ընտանիքներին:

«Գնալով բոլոր մարզեր բոլոր քաղաքապետերն ու մարզպետերը նվերներ են տվել, որոնք հանել ենք ցուցադրության, նպատակն է՝ օգնել անապահով ընտանիքներին»,- ասաց Պանինֆո production-ի համահիմնադիր Կատյա Թովմասյանը:

«Փորձեցինք մշակույթը համախմբել պատերազմի հետ, գիտենք՝ եթե միայն Հայաստանը պաշտպանենք, այսինքն` միայն  հողը պաշտպանելով ու մշակույթը իջեցնելով ոչինչ չի լինի, ամեն ինչ փոխկապակցված է, պետք է բարձրացնենք մշակույթը, գաղափարախոսություն ու անհատներին , անհատների միջոցով է որ գոյություն ունենք»,- գործընկերուհուն շարունակեց Պանինֆո production-ի համահիմնադիր Նունե Ենգորյանը:

Լրագրողների հարցին՝ քանի՞ ընտանիքի են նախատեսել օգնել, նա պատասխանեց յոթ ընտանիքի՝ամենաանապահովներին, հուլիսի տասից հավաքագրելու են: Հարցին՝ կոնկրետ ո՞ւմ ընտանիքներին, կազմակերպիչները անուններ չտվեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասն` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930