Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության ծրագիրը տնտեսական նո՞ր մոդելով է առաջ շարժվում (Տեսանյութ)

Հունիս 26,2017 15:54

«Ներկայիս կառավարությունն առայժմ կրճատումների ու օպտիմալացման քաղաքականություն է վարում, ինչը մեր երկրի համար տեղին է, քանի որ այն ուռճացված է, բայց այն, որ կառավարությունը գնում է 47 նոր պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների մասնավորեցման ճանապարհով, սա կարծում եմ, արդյունավետ չի լինելու»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե վարչապետը նշանակվելուն պես ասաց, որ ներկայիս տնտեսական մոդելն իրեն սպառել է եւ նոր մոտեցումներ են պետք, արդյոք նոր կառավարությունը նոր մոդելո՞վ է առաջ շարժվում, ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա համոզմամբ 47 օբյեկտների մասնավորեցումն արդյունավետ չի լինելու եւ դրանք մասնավորին հանձնելու փոխարեն, պետք էր վերագործարկել:

Վազգեն Սաֆարյանի խոսքով, ե’ւ Համաշխարհային բանկը ե’ւ Արժույթի միջազգային հիմնադրամը քննարկելով հետխորհրդային երկրների տնտեսությունների մոդելը հանգել են այն եզրակացության, որ ազատ շուկայական տնտեսությունն իրեն չի արդարացրել եւ երկրներն արդյունավետ չեն զարգացել եւ առաջարկել են նոր մոդել` գործունյա կառավարում եւ հզոր տնտեսություն. «Դրա համար պետություն-մասնավոր գործընկերությունը դառնա լուրջ քաղաքականություն եւ պետությունն ինքը պետք է ներդրումներ անի տնտեսության մեջ»:

Որպեսզի կառավարության ծրագրում նախատեսված տնտեսական ցուցանիշները` 5 % ՀՆԱ, աղքատության 12 % կրճատում, աշխատավարձերի 25 %-ով բարձրացում եւ այլն իրագործելի լինեն, Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ պետք է ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել ներդրումների ներգրավման համար, բացի այդ` զարգացնել գյուղատնտեսությունը, թեթեւ արդյունաբերությունը, որը գյուղատնտեսության պես կախված չէ կլիմայական պայմաններից, մեծացնել արտահանման ծավալները:

Այս տարի, պարոն Սաֆարյանի ներկայացմամբ, 119 միլիարդ դրամ բյուջեից կուղղվի արտաքին պարտքի սպասարկմանը, որն արդեն վեց միլիարդ դոլարից անցել է:

Aravot.am-ի այն հարցին, թե մի կողմից տուրիզմ ենք զարգացնում, մյուս կողմից` մասնագետների գնահատմամբ` անխնա հանքարդյունաբերություն, որքանով են համատեղելի այս երկու ճյուղերը, պարոն Սաֆարյանն ասաց, որ տուրիզմն ու արդյունաբերությունը միմյանց չեն խանգարում: Ըստ նրա, մեզ մոտ իրականացվող նախագծերը լուրջ փորձաքննության են ենթարկվում:

Մեր այն դիտարկմանը, թե բնապահպանները նշում են, որ օրինակ` Ամուլսարի շահագործումից վնասներն ավելի մեծ են լինելու, քան` օգուտները, պարոն Սաֆարյանն ասաց, որ վնաս տալը պետք է փոխհատուցվի բնօգտագործման վճարներն արդյունավետ օգտագործելով:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930