Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին. Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին

Հունիս 30,2017 10:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930