Ստրասբուրգում այրել են ՀՀ պաշտոնյաների նկարներ

Ստրասբուրգում այրել են ՀՀ պաշտոնյաների նկարներ

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անդամներն այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ցույց են կազմակերպել` ի պաշտպանություն մեկ տարի առաջ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների: Ակցիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի տարբեր հայկական կազմակերպությունների անդամներ: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար եւ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ:

Ակցիայի կազմակերպիչներից Շանթ Ոսկերչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց , որ ակցիայի մասնակիցներից կազմված պատվիրակության անդամները հանդիպել են Անատոլի Եգոշկինի հետ: Ըստ Ոսկերչյանի` նա ԵԽ-ում պաշտոնյա է: ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպման 45 րոպեների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, իրենք ներկայացրել են Հայաստանում տիրող իրավիճակն` իրենց տեսանկյունից եւ «Սասնա ծռերի» դատավարության հետ կապված մանրամասներ: Պաշտոնյան խոստացել է`ամենը փոխանցել ԵԽ քարտուղարին`ակցիայի մասնակիցների տրամադրած նամակի տեսքով:

Նամակն ընթերցվել է նաեւ ակցիայի մասնակիցների համար:

Ակցիայի մասնակիցներն այրել են նաեւ ՀՀ նախագահի, ոստիկանապետի, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի, «Սասնա ծռերի» գործով դատավորների, խմբի չորս անդամներին ծեծի ենթարկած ոստիկանների նկարները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ” Ակցիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի տարբեր հայկական կազմակերպությունների անդամներ: ”

    ոոոո՜հ

    ասիկա ձեր – լրագրողին – հաստատումն է, հա՞

    ուրեմն կարո՞ղ էք արդեօք անուանել այդ «տարբեր հայկական կազմակերպութիւնները», եւ եթէ իսկապէս կան, գոնէ թուղթի վրայ, մի քիչ մանրամասնել թէ ո՞վ են, ինչ են…

    պատկերներին վրայ 1Օ անձեր իսկ չեն երերեւում…

    իսկ «Հայկական Վերածնունդ» յիմարութիւն «սփյուռքյան կազմակերպութիւն» կոչելէ առաջ, մի հատ ստուգեցէն թէ անոր ընդամէնը տասնեակ մը անդամներից քանի՞սը Հայաստանը նոր լքած անձեր են… անոնց «սփիւռքը» տարբեր բան է, էականօրէն եւ ռացառապէս հիմնուած լինելով Հայաստանի վրայ տեւաբար թքելու բնազդին վրայ միայն…

  2. vartan says:

    այս ժամանակներում այդ գործերը սխալից էլ սխալ են.

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք