Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Վարդանյան. Կարող էինք ավելին անել

Օգոստոս 08,2017 23:44

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճել էր մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի խոսքերով ինքն ընդհանուր առմամբ գոհ է մասնակցությունից. «Մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: 50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր: Երկու անգամ երկու միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց ադրբեջանցուն:

55 կգ քաշում բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով: Սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, սակայն կարողացավ երրորդ տեղը գրավել:

Գեւորգ Մխեյանը (66 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ) նույնպես բրոնզե մեդալ նվաճելու շանս ունեին: Սակայն, երրորդ տեղի համար գոտեմարտում մեր տղաները չկարողացան հաղթել:

Մյուս ըմբիշների մասին կարող եմ ասել, որ հանդես եկան իրենց հնարավորություններից ավելի ցածր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031