Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Անդրանիկյանի հետահայաց ցուցահանդեսը` օգոստոսի 18-ից` Նկարիչների միությունում

Օգոստոս 14,2017 13:41

 

Ս.թ. օգոստոսի 18-ին ՀՀ  նկարիչների միությունում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ստեփան Անդրանիկյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսը ընդգրկում է 1940-2016 թթ. ընկած ժամանակահատվածը և ներկայացնում է նկարչի ստեղծագործական ուղին` կինոարվեստում, որին նա նվիրել է իր կյանքի ավելի քան քառասուն տարիները:

Ցուցադրությունը արտացոլում է Ստ. Անդրանիկյանի ստեղծագործության բազմաբովանդակ բնույթը: Այստեղ ներկայացված են նկարչի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության համար կատարած էսքիզները, ճեպանկարները, մանրակերտները` այն ամենը, ինչ մնում է բեմադրական կադրից դուրս և սովորական հանդիսատեսի համար տեսանելի չէ:  Ցուցադրությունը լրացված է գեղանկարչական ու գրաֆիկական գործերով, որոնք  ներկայացնում են մշակույթի գործիչների, նկարչի ժամանակակիցների դիմանկարներն ու ճեպանկարները: Լինելով հարազատ վայրերի յուրօրինակ տարեգրություն`հատուկ տրամադրություն են ստեղծում բնանկարները, իսկ նատյուրմորտները պատկերում են իրային-առարկայական աշխարհը, որի հետ քաջածանոթ է թատրոնի ու կինոյի նկարիչը: Գեղանկարչության մեջ այս աշխարհը դառնում է մետաֆոր-փոխաբերություն և խորհրդանիշ-նշան:

Այցելուին կներկայացվի նաև Ստեփան Անդրանիկյանի անձնական լուսանկարների մի շարք, ինչպես նաև տեղի կունենան նկարչի մասին ֆիլմի ցուցադրում, նրա հետ ունեցած հարցազրույցների և նրա մասնակցությամբ ստեղծված կինոնկարների դիտում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031