Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ժամանակին չեն տալիս թաղման նպաստը

Հոկտեմբեր 07,2017 15:00
taxum

Ամուսինս ՝ Գարեգին Ստեփանի Անանյանը, մահացավ օգոստոսի 30-ին։ Սեպտեմբերի 4-ին երեխաներս թաղման նպաստի դիմում են ներկայացրել Քանաքեռ-Զեյթուն տարածքային սոցապ բաժին։ Գործն ընդունել են եւ պատասխանել, որ բանկին հարցում կանեն՝ պարզելու համար՝ սեպտեմբեր ամսվա թոշակն արդյո՞ք նստել էր ամուսնուս հաշվին, թե՞ ոչ, նոր միայն կզանգեն, կասեն ինչ անել։ Մնացինք սպասող այդ զանգին։ Ստիպված սեպտեմբերի 30-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 9 անց 15-ին ինքս զանգահարեցի տարածքային սոցապ բաժին, խնդրեցի բաժնի պետին։ Վերջինս ներկայացավ Հասմիկ Խաչատրյան անուն-ազգանունով։ Ինչո՞ւ ձեր տարածքային բաժինը չի կարողանում բանկի հետ ճշտել, թե սեպտեմբերի թոշակը նստե՞լ էր ամուսնուս հաշվին, թե՞ ոչ, ինչի արդյունքում թաղման համար հասանելիք 200 000 դրամ միանվագ նպաստը չենք կարող ստանալ… Ինտերնետի դարում ձեզ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի ճշտեք…

Խնդիրս լսելուց հետո ասաց, որ այո, ստացել են բանկի պատասխանը, իսկ թե ե՞րբ էին ստացել հարցիս՝ չպատասխանեց եւ հորդորեց, որ եթե ես որեւէ բանկում թոշակի հետվճար անեմ ու կտրոնով ներկայանամ իրենց բաժին, ապա ինքը նույն օրն էլ 200 հազար դրամը կփոխանցի մեզ։ Ես ամեն ինչ արեցի տիկնոջ հորդորով եւ ժամը 11-ը չեղած՝ տաքսիով գնացի սոցապ բաժին։ Բաժնի աշխատակից Աշխենն էլ ասաց, թե փոխանցումը կանեն չորեքշաբթի։ Հասկացա, որ այդ օրը կլրանա մեր դիմումի 1 ամիսը։ Հոկտեմբերի 3-ին երեխաներս կրկին սոցապ բաժին գնացին։ Աշխենն ասել էր, որ կզանգի։ Այսօր հոկտեմբերի 5-ն է, այդպես էլ չզանգեցին։ Հավանաբար այդ գումարները վերադասները պտտում են, իսկ ես պետք է հոգայի ամուսնուս քառասունքի ծախսերը: Մինչեւ ամուսնուս քառասունքը 1 աշխատանքային օր է մնացել: Ե՞րբ են մեզանում աշխատել սովորելու, ո՞վ է պատասխան տալու այս «անկարող» -ների փնթի գործելաոճի համար:

 

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031