Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյան. Զարուհի Բաթոյանը նույն ձեւ նկատողություն արեց եւ ասաց, թե ինչպես կարելի է նման կերպ խոսել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2017 11:24

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։

– Առաջին դեպքը չէ, երբ ավագանու նիստերը լարված են անցնում, այսինքն՝ կարծիք չարտահայտե՞ն։

– Իրենք որդեգրել են տվյալ քաղաքականությունը, որ գալիս են նիստերի պատրաստված, ուղիղ մի ուղղվածությունով։ Ընդհանրապես չխորանալով ո՛չ հարցերի, ո՛չ թեմաների մեջ՝ գալիս են՝ վարկաբեկելու եւ խոսելու։ Այս առումով շատ լավ էր քաղաքապետի ելույթը, որ ինքը կօգտվի իր լիազորություններից, եւ, եթե նրանք շարունակեն խանգարել նիստերը, պետք է պատասխան տան, եւ դուրս հրավիրվեն դահլիճից, կամ պետք է ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, եւ իրենց բառերի համար դատի տան, որպեսզի հասկանան, որ իրենք փողոցում չեն, եւ սա հանրահավաք չէ։ Դա աշխատանքային սենյակ է, որտեղ երկար տարիներ մենք աշխատում ենք։

– Տիկին Նահապետյան, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը կրկին լարեց իրավիճակը։ Ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն իրենց դաստիարակի գործառույթ վերապահել։

– Քանի որ Իգիթյանը բավականին լավ է վերաբերում մշակութային գործիչների ոլորտին, այդ պատճառով ելույթ ունեցավ։ Ինչու միայն հանրապետական անդամները. «Ելք» խմբակցությունից Զարուհի Բաթոյանը նույն ձեւ նկատողություն արեց եւ ասաց, թե ինչպես կարելի է նման կերպ խոսել Ռալֆ Յիրիկյանի մասին։ Ուղղակի նրանք ամբողջ դահլիճին տրամադրում են իրենց դեմ։ Մենք հասկանում ենք, որ իրենք դրա համար գումար են ստանում։ Ես այսօր նկատեցի, որ իրենք թղթերի վրա ամբողջը գրած, գալիս, ընթերցում են, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ ամբողջ ընթացքում լռում է եւ միայն ասում, թե ով ինչ պետք է խոսի։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031