Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ջարդել են Սփյուռքի փոխնախարարին պատկանող մեքենայի ապակիները

Հոկտեմբեր 19,2017 11:17

shamshyan.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։

Նշենք, որ ավելի ուշ փոխնախարարը «Հայաստան 24»-ի հետ զրույցում հերքել է այս լուրը՝ մասնավորապես նշելով. «Երեկ առավոտյան ես իջել եմ և տեսել, որ մեքենայի հետևի աջ կողմի փոքր ապակին ջարդված է։ Ձեռք չեմ տվել մեքենային՝ մտածելով, որ կարող է տեղի ունեցել գողություն։ Զանգել եմ ոստիկանություն, այնտեղից ինձ համար զարմանալի օպերատիվությամբ, շուտ արագ արձագանքել են։ Իմ զանգից 5-7 րոպե հետո եղել են տեղում։ Ոստիկանները մեքենան զննեցին և պարզվեց, որ որևէ բան չեն տարել։ Ուղղակի 20 դրամի կորուստ է եղել։ 220 հազար դրամը ես չգիտեմ՝ որտեղից են վերցրել, միգուցե մի օր էլ անցնի ասեն 2մլն: Մի հատ շատ լավ, թանկարժեք գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դա մակարդակով մարդ արած լիներ, էդ գիրքը հաստատ կտաներ»,-ասել է Սրապիոնյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տարոսը մյուս փոխնախարարին: Սերժիկ Սրապիոնյան Վահագն Մելիքյան՝ Սփյուռքի նախարարի այս երկու տեղակալների աթոռները զբաղեցնողները չպատասխանեցին իմ ահազանգող նամակին առ Էմիլ Մարգարյանի պրովակացիոն ելույթի՝ ընդեմ սփյուռքահայության:

  2. ներողություն եմ խնդրում՝ Էմիլի ազգանունը Մարկոսյան էր եւ ոչ Մարգարյան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031