Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը անընդունելի է համարում աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքը

Հոկտեմբեր 23,2017 13:30

Ինչպես հայտնի է, աջ ղեկով մեքենաներ շահագործելու որոշման նախագիծը դրվել է քննարկման: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքին:

Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 3 տարբերակ՝ «վաղուց պետք է արգելեին, աջ ղեկով մեքենաները խանգարում են երթեւեկությանը», «անընդունելի է, նոր ծախսեր ու անհարմարություններ է պատճառելու», եւ «ինձ համար միեւնույն է»:

Եվ այսպես, հարցման մասնակիցների 28 տոկոսը պատասխանել է, որ իր համար միեւնույն է, 29 տոկոսը կարծում է, որ վաղուց պետք է աջ ղեկով մեքենաների շահագործումը արգելեին. դրանք խանգարում են երթեւեկությանը: Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 43 տոկոսը, անընդունելի է համարում նման արգելքը. նոր ծախսեր եւ անհարմարություններ է պատճառելու:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031