Լրահոս
Օրվա լրահոսը

43 ընկերություն միլիոնների հարկ չի վճարել

Նոյեմբեր 23,2017 16:42

43 ընկերություն 30 միլիոն 271 հազար դրամի վնաս են հասցրել պետությանը` առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ առաքելով կամ տեղափոխելով: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կայք էջից:

Համաձայն այդ ցանկի, այս տարվա նոյեմբեր ամսին պետությունից հարկեր են թաքցրել «Հայկուշ Հարությունյան» ՍՊԸ-ն, որն առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ է առաքել կամ տեղափոխել` չվճարելով 2 միլիոն 12 հազար դրամ: «Վիլլաշին» ընկերությունը պետբյուջե չի վճարել եւ նույն խախտումն է թույլ տվել՝ խուսափելով վճարել 1 միլիոն 501 հազար դրամ հարկ: «Խաչատուր Գեւորգյան» անհատ ձեռներեցը 210 հազար դրամի է հարկային պարտավորությունից խուսափել: Նույն խախտումը կատարել է «Հովսեփ Մելքոնյան» Ա/Ձ-ն` պետբյուջե չվճարելով 420 հազար դրամ: Արտյոմ Հովհաննիսյան անհատ ձեռներեցը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել եւ պետությանը պատճառել 528 հազար դրամի վնաս:

«Բի Ջի ֆուդ» ՍՊԸ-ն էլ 178 հազար դրամով է խուսափել հարկային պարտավորություններից: «Գինափ» ընկերության խախտումն էլ մեկ միլիոն դրամից ավելին է: «Տեպլոտեխնիկա» ընկերության կատարած խախտումը 275 հազար դրամի է: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ առաքել կամ տեղափոխել է «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ն` պետությանը պատճառելով 1 միլիոն 608 հազար դրամի վնաս: «Ռոբերտ Մելիքյան» Ա/Ձ-ի չկատարված հարկային պարտավորությունները կազմել են 1 միլիոն 209 հազար դրամ: Նույն խախտումը կատարել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունը՝ պետբյուջե չվճարելով 1 միլիոն դրամ: «Էյ Էյչ վուդ Արտ» ընկերությունը նույնպես առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքն է առաքել կամ տեղափոխել եւ խուսափել վճարել 1 միլիոն 202 հազար դրամ հարկը: Հայկ Թումանյան անհատ ձեռներեցի կատարած խախտումն էլ կազմել է 1 միլիոն 20 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930