Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն մտահոգ է առաջին անհրաժեշտության պարենային մթերքների կտրուկ թանկացմամբ

Դեկտեմբեր 08,2017 21:21

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր մտահոգություն է հայտնում առաջին անհրաժեշտության պարենային մթերքների վերջին շրջանի կտրուկ թանկացմամբ: ՍԴՀԿ-ն կարծում է, որ Կառավարությունն անհրաժեշտ խիստ միջոցները ձեռք չի առնում՝ գնաճը զսպելու և ՀՀ քաղաքացիների վրա ընկած սոցիալապես առանց այդ էլ ծանր բեռը թեթևացնելու համար:

Նման կտրուկ իրադարձությունները ավելացնում են երկրի ներսում սոցիալական լարվածությունը, ինչպես նաև խթանում արտագաղթի նոր ալիքներ: ՍԴՀԿ-ն նաև վրդովմունք է հայտնում ԱԺ որոշ պատգամավորների՝ ցինիկ և անպատասխանատու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև փաստում, որ ցանկացած ժողովրդավարական երկրում նման արտահայտություններ թույլ տվող խորհրդարանականը վաղուց արդեն հրաժեշտ էր տվել իր մանդատին՝ որպես հանրային պատիժ:

Իբրև աշխատավորների իրավունքների պաշտպան հանդիսացող քաղաքական ուժ, ՍԴՀԿ-ն ակնկալում է, որ ՀՀ Կառավարությունը կտրուկ քայլեր պետք է ձեռնարկի գնաճը և թանկացումները զսպելու համար, ինչպես նաև ակնկալում ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունից պատժել սոցիալապես նման բևեռվածություն ունեցող երկրում քաղաքականապես  և մարդկային ոչ կոռեկտ հայտարարություններ անող պատգամավորին:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031