Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտը մնում է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ծրագրում

Դեկտեմբեր 09,2017 23:35

ՄՕԿ-ի գործկոմի նիստի ավարտից հետո նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերում ծանրամարտի կարգավիճակը չի փոխվի:

Դեռ հունիսին Բախը հայտարարել էր, թե ծանրամարտը կարող է հանվել 2024 թ. օլիմպիական խաղերի ծրագրից, եթե մարզաձեւի միջազգային ֆեդերացիան պատշաճ կերպով չպայքարի դոպինգի դեմ: Նույն ամսին ՄՕԿ-ը 2020 թվականի օլիմպիական խաղերից սկսած  տղամարդկանց ծրագիրը կրճատել էր մեկ քաշային կարգով՝ կանաց պայքարում ավելացնելով մեկ քաշային կարգ:

«Մենք դիմել ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, որպեսզի վերջինը դոպինգի դեմ պայքարի լրացուցիչ հաշվետվություն ներկայացնի մինչեւ 2018 թվականի հունիսը, որպեսզի ՄՕԿ-ի գործկոմը շարունակի քննարկել IWF-ում գործերի վիճակը», – ավելացրել է ՄՕԿ-ի նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031