Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Թանկացնողները որ ամոթ ունենան`չեն թանկացնի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 12:26

«Ճիշտ ա ասում նախագահը»- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը`պատասխանելով Համայնքների միության 6-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյան այն հայտարարությանը, որ այլեւս չեն հանդուրժելու գողացող, թալանող համայնքապետերին:

«Նախագահը, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում. իրենց ազգությունը շատ է լինում, դառնում են գյուղապետ: Էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին, հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել»,-մանրամասնեց Սեյրան Սարոյանը:

Լրագրողները նկատեցին`նախագահը շեշտել է, որ գումարներն էլ տուն չեն տարվելու: «Դե բա փոշիացնում է, մի բան էլ պետք է տուն տանի»:

Հարցին` շա՞տ են թալանել համայնքապետերը, նա պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես ռեւիզո՞ր եմ: Հենա` Զաքարյան Իշխանից հարցրեք»:

Հարց հնչեց նաեւ թանկացումների մասին: «Դե որ ամոթ ունենան էդ թանկացողները՝ չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031