Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը «կոսմետիկ», ոչինչ չտվող փոփոխություններ է կատարել Գյումրու ոստիկանությունում

Փետրվար 16,2018 15:10
vova Gasparyan

Մի քանի օր է՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կադրային փոփոխություններ, նոր նշանակումներ են տեղի ունենում տարբեր մարզերում ու ՊՊԾ գնդում, մասնավորապես Վայքը  նոր ոստիկանապետ ունի, Սյունիքի մարզային վարչությունը՝ նոր փոխոստիկանապետ։ Չնայած դաժան սպանություններից մեկը ու օրը ցերեկով կատարված ավազակային հարձակումը չբացահայտելու, գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, սակայն բերման չենթարկելու պայմաններում ՝ Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները Շիրակի մարզ, մասնավորապես Գյումրի կարծես չեն հասել։

Ինչպես տեղեկացրեցին մեր աղբյուրները, ընդամենը «կոսմետիկ», ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով ոչինչ չտվող փոփոխություններ են կատարվել Շիրակի մարզում։ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի ոստիկանապետի տեղակալ Արմեն Ղազարյանին «գործուղել» են Աշոցք՝ որպես պետի տեղակալ, իսկ նրա փոխարեն նշանակել են «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչիկ Պետրոսյանին։ Մեր աղբյուրների ասելով, վերջինիս քեռին դատաբժիշկ է, ՀՀԿ խորհրդի անդամ և բավական դերակատարություն ունի երիտասարդի առաջընթացի գործում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728