Լրահոս
Օրվա լրահոսը

Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան

Փետրվար 18,2018 13:19

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթվերյան իր էջում հայտարարություն է տարածել:

Նա մասնավորապես տեղեկացնում է. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»:

Նշենք, որ Իրանի Սպահանի գավառում մարդատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել: Ինքնաթիռում 60 մարդ է եղել: Ըստ իրանական Թասնիմ գործակալության ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Իրանական այլ աղբյուրներով տեղեկություն է տարածվել, որ  ինքնաթիռում եղած բոլոր անձինք զոհվել են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728