Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը

Փետրվար 19,2018 17:58

Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: «Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728