Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հետքեր՝ Ֆլորենցիայում

Մարտ 19,2018 14:30

Մեր հայրենակից Վիգեն Ավետիսը բազմաթիվ քանդակներ ունի Իտալիայում, իսկ մասնավորապես Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ կանգնեցված է նրա «Հայոց մայր» քանդակը:

Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացիները հաճախ են մոտենում բարություն ու քնքշություն «ծորացող» այս քանդակին ու կարդում նրա պատվանդանի իտալերեն գրառումները: Շատերը «Հայոց մորը» ընկալում են իբրեւ հայկական Տիրամայր: Վիգեն Ավետիսն, անշուշտ, մեր ժողովրդի մշակութային դեսպանն է Իտալիայում, որովհետեւ նրա ստեղծագործություններն ավելի խոսուն են, քան ցանկացած պատմության դասագիրք:

Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

17.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031