Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ուղղված է ապագա սերնդին

Մարտ 19,2018 21:25

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում Մոսկվայում աշխարհի առաջնության օրերին «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպեցին լրագրողների հետ:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Անդրկովկասի եւ Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաեւան ասաց.

«Ուրախ եմ երրորդ անգամ ողջունել Հայաստանին: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրն այս անգամ անցկացվելու է Մոսկվայում, հունիսին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության շրջանակներում: Ծրագիրն առաջին հերթին ուղղված է առանց պատերազմի, առանց ռասիզմի,  ազգությունների եւ անհատների նկատմամբ հարգանքի ապագային, մանկական ֆուտբոլը մասսայականացնելուն, աճող սերնդի մեջ համամարդկային հիմնական արժեքները՝ խաղաղություն, բարեկամություն, հավասարություն, պատիվ, հաղթանակ, առողջություն, ավանդույթներ սերմանելուն:

Այս տարի մեր ծրագրին մասնակցում են 211 երկրների 12 տարեկան պատանիներ եւ աղջիկներ, նաեւ նրանք, ովքեր ունեն ֆիզիկական տարբեր հնարավորություններ: Ամեն մի երեխա, որը երկիր է ներկայացնելու, ոչ միայն պատանի ֆուտբոլիստ է կամ պատանի լրագրող: Նրանք բոլորը առաջին հերթին խաղաղության, բարեկամության եւ հավասարության իրենց երկրի դեսպանն են: Այս տարի ավանդաբար կանցկացվի ֆուտբոլի պատանեկան մրցաշար եւ ֆորում, ինչպես նաեւ կբացվի մանկական միջազգային մամուլի կենտրոն, որտեղ ամբողջ աշխարհից 12 ամյա լրագրողները կլուսաբանեն այդ իրադարձությունը: Բաց վիճակահանությամբ կազմավորվել է 32 պատանեկան թիմ, որոնք մարզելու են նույնպես վիճակահանությամբ ընտրված 15-16 տարեկան մարզիչներ»:

Հայաստանից ընտրված հարձակվող, 12-ամյա Էրիկ Հարությունյանը խոստացավ, որ կանի ամեն ինչ Հայաստանի անունը բարձր պահելու համար:

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի կազմկոմիտեի անդամ Լեւոն Ղասաբօղլյանը, որն անցած տարի Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր, ասաց, որ չնայած այս անգամ իր գործունեության բովանդակությունն այլ է, բայց դա էական չէ, քանի որ իր գործունեությունն ամբողջությամբ կապված է Հայաստանի հետ եւ վստահություն հայտնեց, որ այս տարի ավելի ներկայանալի տեսքով եւ ավելի լավ հանդես կգան:

Ընտրված պատանի լրագրող Սամվել Գեւորգյանը հասկանում է, որ այս ֆուտբոլը ոչ այնքան մրցակցության համար է, այլ ընկերության: «Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, խոսում եմ նաեւ անգլերեն եւ ռուսերեն: Խոսք եմ տալիս, որ ինձ Մոսկվայում շատ ակտիվ կպահեմ եւ կանեմ շատ ֆիդեոբլոկներ եւ կկիսվեմ բոլորի հետ»,-ասաց պատանի լրագրողը:

Մոսկվա մեկնող մեր պատվիրակության կազմում լինելու է ղեկավարը ու եւս երկու հասուն լրագրող, որոնք կընտրվեն ավելի ուշ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031