Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ասել էր՝ այլեւս ոչ վարչապետ, ոչ նախագահ չի լինելու

Ապրիլ 15,2018 20:29

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում, որտեղ արդեն մեկ ժամից ավել ընթանում է ընդդիմության հանրահավաքը, ասաց, որ իրեն պարբերաբար հարց են ուղղում՝ ինքը համարո՞ւմ է, որ Անդրեաս Ղուկասյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալներ են:
Ապա պատասխանեց. «Բոլոր այդ դեպքերում շատ հստակ արձանագրել եմ, որ բոլոր մեր այդ ընկերները բանտում են հայտնվել Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանների, դատավճիռների արդյունքում եւ մեր պայքարի նպատակներից մեկն էլ քաղբանտարկյալների ազատ արձակումն է»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ, թե որն է այս շարժման էությունը: Ըստ նրա, այս պատմությունը սկսել է 2014 թ.-ի ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանը, սկսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը, եւ արձագանքելով հանրության շրջանում տարածված պնդումներին, որ այդ սահմանադրական փոփոխություններն ինքն անում է անձնական նպատակներով՝ իր եւ իր ընտանիքի իշխանությունը երկարաձգելու համար, պաշտոնապես հայտարարել է, որ  ինքն այլեւս չի առաջադրվելու Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնի համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, որ չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Սարգսյանն այս հայտարարությունն արել է սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, բոլորն էլ լսել են եւ հիմի էլ համացանցում հասանելի է այս հայտարարությունը: Նա ասել է սահմանադրական փոփոխությունները ես անում եմ սերունդների համար եւ 2018-ից հետո ինքը չի կարող լինել ոչ նախագահ, ոչ վարչապետ»:

Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե ժողովուրդը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, ապա, հաշվի է առել, որ կողմ քվեարկելով «Սերժից պրծնում ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30