Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի բացատրությունը, թե ինչու երեկ Թամար Հովհաննիսյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ

Ապրիլ 17,2018 15:54

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց երեկ Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում տեղի ունեցած միջադեպը:

Նշենք, որ մինչ բարձրախոսով ելույթ էին ունենում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, լսվում էր դերասանուհի, «Սասնա ծռերի» համակիր Թամար Հովհաննիսյանի բղավոցը: Նա, ինչպես Lragir.am-ի տեսանյութում է երեւում, մատ էր թափ տալիս եւ պահանջում իրեն սադրիչ չանվանել, «Սասնա ծռերին» էլ չանվանարկել:

«Թամար Հովհաննիսյանն ինչո՞ւ պետք է ելույթ ունենար, ինձ համար հասկանալի չէ դա,-նախ հարցադրում արեց Տիգրան Ավինյանը, ապա շարունակեց,- շատերն են ուզում ելույթ ունենալ, բայց դա կարող են անել այն անձինք, որոնք միանշանակ կիսում են այս ոչ բռնի պայքարի մեթոդաբանությունը: Կարծում եմ՝ Թամար Հովհաննիսյանն այն մարդը չէ, որը կիսում է այդ մեթոդաբանությունը: Հետեւաբար, նա հարթակի հետ կապ  չի կարող ունենալ»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ հարցում խնդիրներ չկան. «Մենք ժամանակին բոլոր անհրաժեշտ մեկնաբանություններն արել ենք «Սասնա ծռերի» դեպքի ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30