Լրահոս
Օրվա լրահոսը

Արեն Մալաքյան. «Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը միանում Է դասադուլին»

Ապրիլ 23,2018 11:05

Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողությունը եւս միացել է բողոքի ցույցերին: Aravot.am-ի հետ զրույցում բուհի շրջանավարտ, ռեժիսոր Արեն Մալաքյանը նշեց, որ ինքը եւ մի քանի տասնյակ այլ շրջանավարտներ՝ ռեժիսորներ, դերասաններ, կինոյի եւ թատրոնի ոլորտի ներկայացուցիչներ միացել են ուսանողներին: «Ժամը տասից ուսանողությունը հավաքվել է: Մենք էլ բուհի նախկին ուսանողներով մտանք ինստիտուտ, կոչ արեցինք, որ դասադուլը ուսանողի սահմանադրական իրավունքն է, եւ ովքեր ցանկանում են, կարող են մասնակցել:

Տեղեկատվություն ունեինք, որ բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը հավաքել է բոլոր կուրսղեկերին եւ կոչ արել՝ ուսանողներին հետ պահել դասադուլներից: Ինստիտուտում է ԿԳ փոխնախարարը, ասում են նաեւ ԱԱԾ-ից էլ է մի հոգի առավոտյան եկել մեր ինստիտուտ, պտտվել են, բայց ուսանողները դուրս են եկել, մեծ մասը ցույցի են մասնակցում: Իսկ Դավիթ Մուրադյանը փակվել է իր աշխատասենյակում»,-ասաց ռեժիսորը;

Նա հավելեց, որ ինստիտուտում մոտ հիսուն ուսանող է այժմ հավաքվել, նրանց հետ են չորս-հինգ դասախոս, որոնք ողջունում են այս ամենը: «Դերասան Դավիթ Հակոբյանն էլ նկարահանման էր շտապում, ասաց, որ երեկոյան կմիանա ուսանողներին ու ողջ օրվա ընթացքում նրանց հետ կլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30