Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ԿԳ նախարարին. «Խնդրում ենք Ձեզ անհապաղ անդրադառնալ Երևանի մշակույթի պետական քոլեջի շենքային պայմաններին»

Հունիս 12,2018 16:51

Հարգելի պարոն Հարությունյան,

2018 թվականի հունիսի 11-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները քաղաքացիների ահազանգով այցելեցին Բագրատունյաց 37 հասցեում գտնվող, Կրթության և Գիտության նախարարության ենթակայության տակ գործող՝ Երևանի մշակույթի պետական քոլեջ։ Տեղում արձանագրվեց շինության անմխիթար վիճակը (անբարեկարգ միջանցքներ, լսարաններում գրեթե բացակայող մանրահատակ, սանհանգույցների անմխիթար վիճակ, խոնավ նկուղ)։

Շենքը շահագործման է հանձնվել 1929 թվականին, իսկ վերջին անգամ վերանորոգվել է 1983 թվականին: Ըստ քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի՝ քոլեջում ուսանում է 260 սան։ Մեր այցելության ժամանակ ուսումնական կարծես թե նորմալ պրոցես էր, եթե այդպիսի անմխիթար վիճակում հնարավոր է ուսումնական պրոցես ծավալել։

Հիշեցնեմ, որ անցած տարի Դուք այցելել եք այս հաստատություն որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, իսկ 2 շաբաթ առաջ, արդեն Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարի պաշտոնում կրկին իրազեկվել եք Երևանի մշակույթի պետական քոլեջի անմխիթար վիճակի մասին։

Նշենք նաև, որ, ըստ քոլեջի տնօրենի խոսքերի, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների խախտմամբ շինության շուրջ 100 քմ տարածքով մասնաբաժինը տրամադրվել է ՀՅԴ-ին որպես գրասենյակ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեզ անհապաղ անդրադառնալ Երևանի մշակույթի պետական քոլեջի շենքային պայմաններին, հնարավորինս արագ ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքներին՝ ի նպաստ մեր սերունդների կրթության և մեր մշակույթի պահպանման։

Միաժամանակ խնդրում ենք «Երկիր Ծիրանի» կուսակցությանը և Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությանը գրավոր կարգով տեղեկացնել շենքի պայմանների բարելավման, վերանորոգման ծրագրերի ծավալի և ժամկետների վերաբերյալ։

 

Հարգանոք՝

 Զարուհի Փոստանջյան

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 12 հունիսի 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930