Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել

Հունիս 12,2018 21:01

«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել։ Մասնավորապես Գառնի  համայնքում գտնվող գերեզմանոցում /հանրապետական նշանակության հուշարձան/  ուղղվել  ու կանգնեցվել է միջնադարյան  խաչքարը:

Նույն  ծրագրի  շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում: Մարտունու  քաղաքապետ Արմեն Ավետիսյանի և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների ջանքերով  Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Գյուղատեղի Գոմեր հուշարձանի տարածքում կանգնեցվել  և ամրակայվել  է  երեք խաչքար:

ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ջանքերով  խաչքար է  կանգնեցվել  նաև  մարզի  Գոմք համայնքում:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930