Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչով է դիտորդը տարբերվում քաղաքական մեկնաբանից

Օգոստոս 04,1995 12:00

ԵԱՀԿ-ՄԱԿ ընտրությունների հսկման համատեղ գործողությունների գրասենյակի հաղորդագրությունը նման է այն բոլոր հայտարարություններին, որոնք արվում են զարգացած Արեւմուտքում թերզարգացած ԱՊՀ երկրների վերաբերյալ։ Ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները սրբորեն պահպանող քեռիները մեծավարի խփում են երիտասարդների ուսին, իրենց ողջ կեցվածքով հասկացնելով, թե մենք, ջահելներս, իհարկե, միշտ էլ պապուաս կմնանք, բայց ոչինչ, պետք չէ նեղսրտել, ճիշտ ճանապարհով ենք գնում։ Թե ինչ է դեմոկրատիան, քեռիները սովորել են Հարվարդի գրադարաններում, ոչ թե բանտերում, համակենտրոնացման ճամբարներում կամ հոգեբուժարաններում։

Մի խոսքով, ԵԱՀԿ-ՄԱԿ-ը ջերմորեն ողջունում է մեզ եւ քաջալերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը, բայց ավագ ընկերոջ իրավունքով մի քանի հատ էլ դիտողություն է անում։ Օրինակ, նշում է, որ չեն հրապարակվել ԱԺ ընտրությունների պաշտոնական տվյալները ըստ ընտրատարածքների, եւ դա որոշակի կասկածների տեղիք է տալիս։

Ազգային ժողովի ընտրությունները եւ Սահմանադրության հանրաքվեն իմ պաշտպանության կարիքը չունեն։

Մենք, Հայաստանի քաղաքացիներս պարտավոր ենք հաշվի նստել կատարված իրադարձությունների հետ՝ անկախ այն հանգամանքից, դրանք մեզ դուր են գալիս, թե ոչ։

Խնդիրն այլ է։ ԵԱՀԿ-ՄԱԿ-ը ուղարկել է ձեզ, սիրելի դիտորդներ, որ դուք դիտեք, այսինքն՝ հետեւեք ընտրությունների ընթացքին եւ գրանցեք օրենքի խախտման փաստերը, որոնք կտեսնեք ձեր աչքով (հարկավ, այսպիսին է «դիտորդ» բառի ստուգաբանությունը): Դիտորդը պարտավոր է արձանագրել այդ փաստերը եւ հայտնել համաշխարհային հանրությանը։ Իսկ եթե նա ինչ-որ հարցերի շուրջ պետք է տեսական կասկածներ հայտնի, ապա դրա համար, ըստ երեւույթին չարժե այդքան երկար ճանապարհ կտրել եւ տառապել այս շոգին։ Կարելի է նստել կենտրոնական օֆիսում, միացնել օդափոխիչը եւ թղթին հանձնել սեփական մտավախություններն ու կասկածները։ Դա, հավանաբար, վերլուծաբանի, քաղաքական մեկնաբանի կամ լրագրողի գործն է։ Բայց ոչ դիտորդի։

Ա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Լարիսա ԳԻՆՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031