Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դերը խաղաղություն սերմանելն է…

Նոյեմբեր 17,1995 13:21

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի  «Խաղաղության կորպուսի» տնօրեն Սիլվա Էթյանի հետ

– Տիկին Էթյան, ո՞րն է «Խաղաղության կորպուսի» դերն ու նպատակը։

– Դեռեւս 1961 թվականից, Ջորջ Քենեդու կոչով հիմնադրվեց «Խաղաղության կորպուսը»։ Իսկ 1992թ. դեկտեմբերին Հայաստանի կառավարության խնդրագիր-պահանջարկով 39 հոգուց բաղկացած կամավորների 1-ին խումբը եկավ Հայաստան։ Իսկ անցյալ տարվա հունիսից այստեղ է գտնվում կամավորների 47 հոգուց բաղկացած երրորդ խումբը։ Այս գործում մեր դերը խաղաղություն սերմանելն է, ինչպես նաեւ փոխադարձ կապերի ստեղծումը։ Հիմնականում մեր կորպուսը առաջնորդվում ֊է երեք նպատակներով՝ օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք փորձառու մասնագետների կարիք ունեն, հասնել այն բանին, որ օգնություն ստացող մարդիկ ավելի լավ պատկերացում ունենան ամերիկյան ժողովրդի մասին եւ նպաստել այն բանին, որ ամերիկյան ժողովուրդն էլ իր հերթին ավելի լավ պատկերացում ունենա այն մարդկանց մասին, որոնց օգնություն է ցուցաբերում։

– Ո՞ր  բնագավառներում է կատարվում կամավորների բաշխումը:

– Տարբեր երկրներում մասնավոր կամավորների պահանջարկը տարբեր է։ Օրինակ, Թուրքմենստանը պահանջել է առողջապահության բնագավառում աշխատողներ։ Իսկ Վրաստանի կառավարության խնդրագիր-պահանջարկը չընդունվեց, քանի որ ներկայացուցիչների ուսումնասիրություններից պարզվեց, որ Վրաստանի ներքաղաքական պայմաններում դեռեւս շուտ է կորպուսի հիմնադրումը։

– Կոնկրետ Հայաստանում, որո՞նք էն ձեր գործունեության ոլորտները։   

– Այստեղի կառավարության եւ ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսի» ընդհանուր համաձայնությամբ կամավորներ են հատկացվել երկու բնագավառների համար՝ բիզնեսի եւ դպրոցում անգլերենի ուսուցման։ Բնականաբար, մեր կամավորների ծավալած գործունեությունը տարբերվում է։ Դպրոցներում մեր մասնագետները ավելի շատ ուշադրություն են դարձնում բանավոր խոսքի զարգացման եւ հաղորդակցության վրա:

Բիզնեսի  գծով   մեր   կամավորները   իրենց փորձն ու   հմտությունն են դնում այդ ասպարեզում, մասնակցում են սեփականաշնորհման գործընթացին, աշխատում  են  կառավարական  հիմնարկներում՝  ձգտելով    օգտակար լինել: Այս տարի ունենք նաեւ   մեկ֊ կամավոր  աշխատող օդանավակայանում

– Համագործակցության ինչպիսի՞ կապեր է ստեղծում «Խաղաղության կորպուսը»։

– 1961թ. մինչեւ հիմա ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսը» 139000 կամավորներ է ուղարկել աշխարհի 129 երկրներ։ Ներկայումս 7000 կամավորներ ունենք շուրջ 93 երկրներում, որոնք որոշակի հաճախականությամբ կազմակերպում են կոնֆերանսներ։ Վերջերս Լեհաստանում տեղի ունեցած կոնֆերանսում կորպուսների ներկայացուցիչները քննարկեցին    տվյալ    երկրների ծրագրերը,   փորձի    փոխանակման հնարավորությունները։

– Ապագայի   ինչպիսի՞    մշակումներ ունեք:

– Անշուշտ ցանկանում ենք ավելի ընդլայնել մեր գործունեության օղակները։ Այդ իսկ պատճառով լինում ենք տարբեր շրջաններում, կատարում ուսումնասիրություններ։ Շուտով կամավորներ ենք ուղարկելու Կամո քաղաքի որոշ դպրոցներ՝ անգլերենի դասավանդման համար։ Ինչպես նաեւ բիզնեսի ասպարեզ պետք է ներգրավել կանանց։ Ես նկատել եմ, որ Հայաստանում այդ բնագավառում աշխատում են հատկապես տղամարդիկ։ Եվ, եթե Հայաստանի կառավարությունը ներկայացնի այլ ոլորտներում կամավորների պահանջարկ, անշուշտ, ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսը» կմիջամտի։

Զրուցեց Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930