Լրահոս
Օրվա լրահոսը

… ՔԵ՛Զ ԱՍԵՄ, Ո՜Վ ՔԱՋ ԱՐԵՎՇԱՏ

Հունիս 06,1998 17:37
Vasak Darbinyan

«Մեր գրական միջավայրում բոլորովին վերջերս տեղի են ունենում անբարոյական իրադարձություններ, որոնց կազմակերպիչները թաքնված են դրանց ետեւում, չեն երեւում, բայց նրանց ձեռքին է մամուլը, հեռուստատեսային որոշ կանալներ, նրանց ձեռքին է փողը, իրավունքը, եւ այդ լծակներն օգտագործվում են գրական մթնոլորտն աղտոտելու համար…»։

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ, բանաստեղծ, «ՀՀ», 5 հունիսի

Այս անակնկալ բացահայտումները մեծ իրարանցում են առաջացրել «մամուլը, հեռուստատեսության որոշ կանալներ, փողը եւ իրավունքը» տնօրինողների շրջանակում։
«Թաքնված կազմակերպիչները», ցուցաբերելով դիվանագիտական հմտություն եւ ստեղծագործական մոտեցում՝ Արեւշատ Ավագյանին կշնորհեն «Արիության համար» մեդալ, իսկ իրենք այսուհետ առավել կթաքնվեն ու հանդես կգան միայն կեղծանուններով։

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԻԿՆ ՈՒ ՎԱՀԱԳՆ ՁՅԱՁՅԱՆ

«Վահրամ Ավանեսյանին միշտ վերաբերվել եմ որպես փոքրիկ, խելացի երեխայի»։

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱԺ պատգամավոր

Ամեն անգամ Վահագն Խաչատրյանին տեսնելիս՝ Վահրամ Ավանեսյանն իր խելացի աչքերը հառում է նրան եւ հարցնում. «Ձաձա՜, որ մի բաժակ կոնյակ տամ՝ կանֆետ կառնե՞ս»։

«ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ ԷԼ, ՊԱՊԱ Ու ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐԱՊԱՀ»

Մաս երկրորդ

«Երկրապահները ոչ միայն կարդում են, այլ նաեւ գրում»։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ, ԱԺ փոխխոսնակ, «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ, խորհրդարանական ճեպազրույցում տված պարզաբանումներից, 5 հուլիսի

Հավաստի տեղեկություններ կան, որ կարդում-գրում են ոչ միայն երկրապահները, այլեւ, ի դեպ, աիմականները։
Հաշվի առնելով այս հանգամանքը, հանրահայտ բանաստեղծությունը խմբագրական որոշ փոփոխություններ կկրի եւ կստանա հետեւյալ տեսքը.
Կարդա, ԱԻՄ ու երկրապահ,
Կարդա-գրիր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է պայծառ,
Միտքը կտրուկ ու լուսավոր։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ. Գ. Երբ այս վարկածն արդեն պատրաստ էր տպագրության, մեզ հայտնեցին, որ շատ երկրապահներ նաեւ նկարում են, արտասանում, առավել շնորհալիները՝ նույնիսկ երգում ու պարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930