Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 27,1999 00:00
Armen Darbinyan

«Առավոտը» բազմիցս գրել է, որ պաշտոնը փչացրել է ներկայիս վարչապետին կամ, ինչպես Արմեն Դարբինյանն էր դա ընկալել, որ ինքը «հոռացել է»։ Մեր թերթի բառապաշարում նման արտահայտություններ չկան, բայց դե պրն Դարբինյանին ունկնդրելով դեռ շատ կհարստացնենք գրական լեզվի մեր իմացությունը։ Ասենք, կիրակի «Օրակարգ» ծրագրով ցուցադրվեց, թե ինչպես է կիրթ, մտավորականի տեսքով մեր վարչապետը մի կոռնիձորցի տատիկի ասում. «Դուխդ բարձր պահի»։ Երեւի դուխից չընկնելու սույն հորդորով էր պրն Դարբինյանը փորձում ցուցադրել, որ ինքը բոլորովին էլ չի «հոռացել»։ Առաջարկում ենք, որ նույն նպատակով նա հետագայում իրեն շրջապատած մարդկանց դիմի՝ «կյանքներիդ սատկեմ», «մռութդ ուտեմ», եւ նման ժողովրդական այլ արտահայտություններով։ Մեզ մնում է միայն ավելացնել. «Ապե, կարո՞ղ ա գիտես ծնունդտ ա կամ էլ բանակիդ քեֆը»։

ՎԱՏ ԼՈՒՐ

cicernakaberd

Ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշարձանին այցի չգնացող հայ մարդ քիչ է պատահում։ Նրանք, ովքեր ի վիճակի են շարժվելու, այդ օրը հոգու պարտք են համարում խոնարհվել նահատակների հուշարձանին։ Գնալը՝ գնում են, բայց, արի ու տես, վերադառնալ չեն կարողանում։ Քաղաքի հյուսիսային կողմում ապրողները վերադարձի համար ստիպված են շրջանցել ամբողջ սարը։ ՆԳ աշխատակիցները Ծիծեռնակաբերդի բոլոր ելքերն էին փակել, եւ նույնիսկ ժամը 22-ին ժողովուրդը ստիպված էր կամ հասնել ավտոբուսներին, կամ՝ կոշիկները եւ նյարդերը փչացնելով, բռնել ետդարձի ճանապարհը՝ մթության, քարի եւ մացառի միջով։ Մի պապիկ, որը թոռնիկի հետ էր եկել, հոգնած թոռանը բացատրում էր. «Սա էլ մեր Դեր Զորն է, քայլիր, տղա ջան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930