Լրահոս
Օրվա լրահոսը

Փակեք, քամին չզանի

Օգոստոս 06,1999 00:00
Goris

«Առավոտը» հաճախ է անդրադառնում գորիսյան անցուդարձերին, կերտում դեմքեր եւ դեպքեր, բայց հանգման ու ծագման կետին չի անդրադառնում ուղղակի անմիջական շփում չունենալու պատճառով, որը մեր մաշկի վրա է զգացվում, սակայն դա անհրաժեշտ է, գոնե այս անգամ կառավարությունը կամ օրենսդիր գործիչները կսթափվեն. ախր հերիք է շեղվենք օրինականությունից եւ ժողովրդին կուրացնենք։

Գորիսում քաղաքապետի ընտրությունները նշանակվել էին ըստ Սահմանադրության նախատեսած օրենքի, որը պիտի կայանար հուլիսի 25-ին, բայց սատանայի ականջները հանկարծ լսել սկսեցին եւ այն արեց իր գործը, ու ինչ-ինչ պատճառով ընտրությունները տեղափոխեցին օգոստոսի 8-ը՝ հրապարակելով աչքկապոց «հայոց հարցի» չար որոշումը՝ ֆինանսական սղության պատճառով փոխել ընտրության օրը, այնինչ թեկնածուներից երկուսը պատրաստ էին իրենց վրա կրել ընտրությունների կազմակերպման գործընթացը, միայն թե այն կայանար, քաջ իմանալով, որ տեղափոխողներն այդ ընթացքում ժամանակը պիտի օգտագործեն իրենց ընտրյալի օգտին, մի երկու հոգու էլ սպառնալիքներով կամ լրիվ անհայտ միջոցներով կգրավեն իրենց կողմը։

Գորիսում երեւի շատ փող խարջվեց նախկին ԱԺ պատգամավորին կրկին ընտրելու համար, այնքան, որ այստեղ կենցաղային մի շարք խնդիրներ լուծելուց բացի, գրոշ էլ չմնաց նշելու Ակ. Բակունցի ծննդյան 100-ամյակը եւ նշվածս՝ քաղաքապետի ընտրությունները։ Հասկանալի է, հաղթանակները զոհեր են պահանջում, բայց այդքան շատ՝ հիմա ինչի հաշվին. բավական է, չէ…

Գորիսը վերջնական չի լիցքաթափվել, այժմ այն նոր լիցքեր է հավաքում. ժողովրդին սարսա՞փ է սպասվում… չէ, հույս ունենք, որ այս անգամ ազնիվ ընտրյալն ու ժողովրդի ցանկալի մարդը կընտրվի, որից հետո՝ գուցե մաքրազարդում նազիր-վեզիրներից։ Թող Գորիս մեկնեն բոլոր դիտորդները, լրագրողներն ու կուզեք՝ ամենայն իշխանությունը, մեկ է, մինչեւ օգոստոսի 8-ը գործը պիտի արվի, ցանկացած գնով, բայց այս անգամ հավանաբար «բանկռոտով» ու անարդյունք, որովհետեւ ծառացել է ընդհանուրի անհրաժեշտը։ Հոգնած այս ձանձրալի երեւույթից, մեկ է, ժողովուրդը քրտնաջան կմասնակցի ընտրություններին ու ճիշտ ընտրություն կկատարի (հրաշք կլինի, չէ՞), եթե աղվեսի մռութը չհասնի խաղողին, թե չէ խաղողը՝ խակ, թե հասած, կուտի ու առողջ զավակներ կունենա, աշխարհիս խաբկանքը անխափան պահելու համար։

Գ. ԽԱՉԵՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031