Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 16,1999 00:00
andranik manukyan

Երեկ մեզ հաջողվեց կապվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի հետ, որը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ահաբեկչության ժամանակ եւ այժմ գտնվում է հիվանդանոցում։ Պատգամավորը հայտնեց, որ իր առողջական վիճակը բարվոք է։ Այս առումով Աստված լսեց «Առավոտի» աղոթքները՝ մի քանի ամիս առաջ թերթի հետ կոնֆլիկտ ունենալով, պատգամավորն իրեն դրսեւորեց որպես իսկական տղամարդ։

Թերթի միջոցով պրն Մանուկյանը հաղորդեց, որ շնորհակալ է աջակցության համար իրեն սիրող եւ հարգող բոլոր մարդկանցից, բայց խնդրում է նրանց որոշ ժամանակով կրճատել այցելությունները հիվանդանոց, որպեսզի իր ապաքինումն ավելի արագ անցնի, եւ ինքը օր առաջ կարողանա շփվել այդ մարդկանց հետ՝ հիվանդանոցից դուրս։

ՎԱՏ ԼՈՒՐ

vahram martirosyan

«Ար» հեռուստաընկերության փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանը վկայեց, թե նախագահի աշխատակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ իրեն ասել է, որ Նիկոլ Փաշինյանին անպայման ազատազրկելու որոշում կայացնելու համար իր արժանապատվությունն ու պատիվը պաշտպանող տուժողներից մեկը դատավորին փող էր տվել։ Սա բոլորովին նոր խոսք է հայոց իրավական պրակտիկայում։ Սովորաբար դատավորներին եւ դատախազներին կաշառք են տալիս մարդուն պատասխանատվությունից ազատելու, ոչ թե պատժելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930