Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԵՄՆ, ԻՆՉՈ՞Ւ Է ՁԳՁԳՎՈՒՄ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

Սեպտեմբեր 21,2000 00:00
dat

Մի հրապարակման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն իրավական համակարգի որոշ պատասխանատուների զգուշացրել էր Աշոտ Բլեյանի գործի առնչությամբ, որ եթե պարզվի, թե այն սարքված է՝ բոլորը խստագույնս կպատժվեն։ Ենթադրելի է, որ այս հրահանգը պիտի որ հակառակ ազդեցությունն ունենար եւ դատախազության աշխատակիցները պիտի կաշվից դուրս գային համազգեստի պատիվը փրկելու համար։ Հենց այս համատեքստում էինք փնտրում բացատրությունը, թե ինչու մի ոչ էական պատրվակով երեկ 12 օրով հետաձգվեց Աշոտ Բլեյանի գործով մեղադրական ճառը։ Սակայն վերոհիշյալ հրապարակման վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Կարդացեք նաեւ էջ 3։

ԼՈՒՌ ԱՃՈՒՐԴ

Stepan Demirchyan

Երեկ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը դարձյալ հանդիպեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Քննարկվել է ներկա իրավիճակը։ Ավելին չեմ ցանկանում ասել»,- այս հանդիպումը մանրամասնելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ասաց պրն Դեմիրճյանը։ Իսկ մեր այն հիշատակմանը, թե նախորդ օրը ՀՀԿ խորհրդի անդամների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ չի կաշկանդելու ԱԺ նախագահին փոխելու նրանց ցանկությունը՝ Ստեփան Դեմիրճյանը միայն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, թե նրանց ինչ է ասել»։

ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Karen babayan

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի մամլո ծառայության պետ Կիմ Գաբրիելյանից, այսօր դատարան է մտնելու նաեւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի գործը։

Կարդացեք նաեւ էջ 2:

ԱԽՐ ՊԱՐ ԿՅԱԼԸ ԳՅՈՒԴՈՒՄ ՉԻ

Robert Qocharyan

Պարզվում է՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմիջի վրա 1998-ին աշխատել են մի խումբ իմիջմեյքերներ։ Գուցե դա՞ էր պատճառը, որ նա կարողացավ հավաքել ավելի շատ ձայներ, քան խարիզմատիկ եւ ժողովրդի իրական հարգանքը վայելող Կարեն Դեմիրճյանը։ Գուցե։ Սակայն մասնագետի կարծիքով՝ Քոչարյանի իմիջի վրա այսօր ոչ ոք լրջորեն չի աշխատում։

Մանրամասները՝ էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930