Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵՎԻՆՈՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԱՀԱԳԻԳՌՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ

Փետրվար 28,2001 00:00

ՔԵՎԻՆՈՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԱՀԱԳԻԳՌՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ ֆիլիպ Ռիքերը Վաշինգթոնում հայտարարել է, որ «ԱՄՆ-ը ոգեշնչված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումների ինտենսիֆիկացմամբ»: Ռիքերը ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի սերտ համագործակցությունը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քեւինոն խորհրդատվություններ է անցկացրել ֆրանսիացի, ռուս եւ թուրք դիվանագետների հետ: Քեւինոն, ինչպես եւ Մինսկի խմբի ռուսական եւ ֆրանսիական համանախագահները, կմասնակցի մարտի 4-5 Փարիզում կայանալիք Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման համակարգման աշխատանքներին: Ֆիլիպ Ռիքերի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, ԱՄՆ-ը պատրաստ է միանալ տարածաշրջանի տնտեսական վերականգնման եւ փախստականների խնդիրների լուծման միջազգային հանրության ջանքերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել