Լրահոս
Օրվա լրահոսը

Բույրերը

Ապրիլ 03,2001 00:00

Կնոջ բույրը Բույրերը մարդու վրա մեծ ազդեցություն են թողնում, անդրադառնում են տրամադրությանը, հանդիսանում հոգեբանական ազդակ։ Հիշենք, որ կենդանական աշխարհում հոտը զուգավորման պրոցեսի անհրաժեշտ պայման է. արուն գտնում է համապատասխան էգին հենց հոտի շնորհիվ։ Պարզվում է, մենք սիրահարվում ենք ոչ միայն աչքերով, այլեւ քթով։ Գիտնականները համոզված են, որ վերջնական որոշումը՝ սիրահարվել թե ոչ, ընդունում է քիթը, որսալով հակառակ սեռի հոտը։ Կենսաբանները ապացուցել են, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է իր «բուրումնային կերպարը», պայմանավորված կոնկրետ գեներով։ «Այն դեպքում, երբ տղամարդու մոլեկուլային ազդակը համապատասխանում է կնոջ գենային կառուցվածքին, ապա նա ունի տվյալ կնոջ սիրտը գրավելու հավակնություն»,- պնդում են գիտնականները։ Եվ հակառակը։ Բուրմունքն օգնում է երկու տարբեր մարդկանց գտնել ու սիրել մեկմեկու։ Ուրեմն որպես երջանկության գրավական անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել պարֆումերիայի աշխարհում. ստորեւ բերված խորհուրդները, հուսով ենք, կնպաստեն դրան։ Եվ այսպես… Խոյ կանանց համապատասխանում է մի փոքր թանձր, տաք բուրմունքը։ Ամենալավ կոմպոզիցիան «Paris» (Ֆրանսիա) օծանելիքն է։ Կարելի է օգտվել նաեւ տղամարդկանց օծանելիքներից, օրինակ, «Eau Sanvage» (Դիոր)։ Ցուլերին սազում է զգայական, քաղցր բուրմունքը՝ բալզամի նրբերանգով։ Օճառը ցանկալի է լինի խնձորի բուրմունքով։ Ամենաշատը սազում է Շանել N5 (Ֆրանիսա), Nuit D՛Orchidece (Ives Rocher)։ Երկվորյակ կանանց ձգում են թարմ, քաղցրոտ, ակտիվացնող հոտերը՝ կիտրոն, նարինջ, նարգիզ։ Հրաշալի համապատասխանում է «Y» (Իվ Սեն Լորան) օծանելիքը։ Խեցգետնին ձգում է դաշտային ծաղիկների եւ խնձորի թարմ բուրմունքը։ Օպտիմալ կոմպոզիցիան ֆրանսիական «Amazone» կամ «Beautiful» (Էստե Լաուդեր) օծանելիքներն են։ Առյուծներին սազում են տաք, ամառային հոտերը՝ մեխակ, կոճապղպեղ (իմբիր)։ Ամենալավ օծանելիքը՝ «Private Collektion» (Էստե Լաուդեր)։ Կույսերին համապատասխանում են չոր, մի փոքր սառնոտ հոտերը, օրինակ, կիտրոն, լավանդա։ Նախընտրելի օծանելիքը՝ «Salvador Dali»։ Կշեռքները նախապատվությունը տալիս են քաղցր, մեղրահամով ծաղկային հոտերին։ Գերադասում են «Poison» օծանելիքը։ Կարիճ կանայք գերադասում են սեքսուալ մթնոլորտ ստեղծող հոտեր։ Օպտիմալ կոմպոզիցիաներն են «Opium», «Ispahan, «Shalimar» (Ֆրանսիա)։ Աղեղնավորները նախընտրում են պուդրայի, տաք մաշկի հոտերով օծանելիքներ։ Ամենալավ ընտրությունը՝ «Mistere» (Ives Rocher), «Magie Noire» (Լանքոմ)։ Այծեղջյուր կանայք հավանում են չոր, ծանր, մի փոքր հեղձուցիչ, իրիսի կամ մագնոլիայի հոտով օծանելիքներ։ Նախընտրում են «Magnolia»-ի (Ives Rocher) թարմ, սառը բուրմունքը։ Ջրհոսները հավանում են յուրօրինակ, ֆանտաստիկ կոմպոզիցիաներ՝ ուժեղ, թարմ, մի փոքր սառնոտ բուրմունքով։ Ամենաշատը համապատասխանում է «Metal» (Paco Rabban) օծանելիքը։ Ձկներին սազում են նուրբ, մի փոքր քաղցր, սառը հոտերը, օրինակ՝ հովտաշուշանը։ Օպտիմալ կոմպոզիցիաները՝ «Diorissimo» (Ֆրանսիա), «Anais Anais»։ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել