Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Հոկտեմբեր 20,2001 00:00

Միայն առաջին տեղեր Հոկտեմբերի սկզբներին Լոս Անջելեսում անցկացվեց «Կարատեի բոլոր աստղեր» անունը կրող միջազգային 37-րդ մրցաշարը։ Միջազգային կարատեի ասոցիացիայի, որի նախագահն է ճապոնացի սեւ գոտի 10-րդ դան Սոկե Տակեյոկու Կուբոտան, այս միջոցառմանը 16 երկրների 37 կազմակերպությունների հետ առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանի յոթ հոգուց (5 տղա եւ 2 աղջիկ) կազմված երիտասարդական հավաքականը։ Արեւելյան մարտարվեստի մեր երիտասարդ վարպետների նորամուտը գերազանց էր։ Մեր թիմը հաջողությամբ մասնակցեց երկու մրցաձեւերի՝ կոմիտեի եւ կատայի մրցումներում։ Առաջինում հայաստանցի բոլոր կարատեիստներն էլ գրավեցին միայն առաջին տեղեր իրենց տարիքային խմբերում։ Նրանք են՝ Աշոտ Ղուկասյանը (14 տարեկաններ), Վազգեն Հարությունյանը (15), Ալբերտ Զաքարյանը (16), Հովհաննես Կարապետյանը (17), Գագիկ Պողոսյանը (18), Լուսինե Իսախանյանը (15) եւ Ռեմմա Հակոբջանյանը (16)։ Լուսինեն, Ռեմման եւ Ալբերտը առաջինն էին նաեւ կատաների կատարումում։ Վ. Միքայելյանը հատկապես նշեց, որ երիտասարդական հավաքականը համալրվել էր միայն Շոտոկան կարատեի ֆեդերացիայի սաներով։ Ընդ որում, Լոս Անջելես մեկնած մեր պատվիրակությունը ղեկավարել է այս, ինչպես նաեւ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ, Շիհան սեւ գոտի 6-րդ դան Գրիգոր Միքայելյանը։ Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել