Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Հունիս 27,2002 00:00

ԱՍՏՂԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ «իՉպջՊօ» հայ-ռուսական համատեղ համերգային գործակալության հայկական գրասենյակի փոխտնօրեն Ցոլակ Առաքելյանը հավաստիացնում է, որ ռուսական աստղերն էլ են հետաքրքրվում Հայաստանով։ Նա պատմում է, որ վերջերս ռուսական էստրադայի մի շարք հայտնի դեմքեր հավաքվել էին Սանկտ Պետերբուրգում՝ Էդիտա Պիեխայի տանը։ Ընթրիքի ժամանակ աստղերը խոսել են նաեւ խմիչքի մասին։ Օրինակ, Էդիտա Պիեխան հայտնել է, որ ինքը ողջ կյանքում սիրել է միայն վրացական գինիներ, Մաշա Ռասպուտինան էլ, թե՝ նախընտրում է ռուսական օղին։ Իսկ, այ, երբ «հերթը» հասել է երգչուհի Լայմա Վայկուլեին, նա ասել է. «Այժմ գրեթե ամեն ինչ էլ խմում եմ, իսկ նախկինում միշտ խմում էի հայկական կոնյակ։ Ափսոս, որ այսօր կոնյակի գործարանն այլեւս հայերինը չէ»։ Ըստ Ց. Առաքելյանի, Վայկուլեի այս խոսքերից հետո, հյուրերի զրույցը ծավալվել է ոչ միայն հայկական կոնյակի, նրա գործարանի վաճառքի, այլ, ընդհանրապես, Հայաստանի ու այստեղ տիրող դրության շուրջ։ «Փաստորեն, աստղերին էլ է հայտնի, թե մեր երկրում ժողովուրդն ինչպես է ապրում, այդ պատճառով էլ նրանք չեն ցանկանում այստեղ գալ»,- կարծում է Ց. Առաքելյանը։ Նա վերջերս Հայաստան հրավիրելու առաջարկ էր արել Սոֆիա Ռոտարուին։ Առաքելյանի հավաստմամբ, դեռ 2001թ. դեկտեմբերին Ռոտարուի հետ կար պայմանավորվածություն։ Սակայն Ռոտարուն համերգը հետաձգել է մինչ 2002թ. հոկտեմբեր։ Ընթերցողին հիշեցնենք, որ Սոֆիա Ռոտարուն, որը վերջին տարիներին բեմ չէր բարձրանում ամուսնու մահվան պատճառով, այսօր, երբ կրկին բեմում է եւ շարունակում է իր աստղային պատերազմը Պուգաչովայի դեմ, թերեւս Հայաստան չժամանելու պատճառներ ունի, որոնց մասին կարելի է կռահել։ Նախ, դրսում հրաշալի տեղյակ են, որ Հայաստանում ժողովուրդը համերգի հետ «գլուխ» չունի, որովհետեւ փող չունի։ Եվ երկրորդ՝ համերգներ կազմակերպող որոշ կազմակերպություններ արդեն քանի երգիչ-երգչուհու հասցրել են «քցել»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել