Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՑԵՔ ԿՐԿԵՍ ԵՎ ՄԻ ԽՈՐԱՑԵՔ

Հոկտեմբեր 26,2002 00:00

ԳՆԱՑԵՔ ԿՐԿԵՍ ԵՎ ՄԻ ԽՈՐԱՑԵՔ «Ավանդաբար կրկեսն իր նոր խաղաշրջանը սկսում է սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Այս տարի շեղվեցինք ավանդույթից։ Պատճառը՝ Օսեթիայի սառցաժայռի փլվելն էր»,- ասում է պետկրկեսի տնօրեն Հմայակ Խասխազյանը։ Ըստ նրա՝ թատերաշրջանը պետք է բացվեր հոկտեմբերի 5-ին, սակայն մոսկովյան դերասանները, լսելով Օսեթիայի աղետի մասին, հրաժարվեցին նույն ճանապարհով ավտոբուսով գալ։ Արտիստներն արդեն ժամանել են ինքնաթիռով, իսկ «բագաժը» ճանապարհին է։ Կրկեսի «բագաժը» ոչ միայն իրեր են, այլեւ՝ 8 արջ, 12 շնիկ, աֆղանական կատուներ, կապիկներ եւ մինչ նրանց «ժամանելը» տնօրենը ջրի, լույսի եւ այլ կենցաղային հոգսերի հետ մտածում է նաեւ գազաններին ու գազանիկներին կերակրելու մասին։ Ամենամեծ բարդությունը գազաններին մսով կերակրելը չէ։ Պարզվում է, որ տարեցտարի դժվարանում է կրկեսային խումբ Հայաստան հրավիրելը։ Ճանապարհային դժվարությունը կա. մեր ներկայացուցիչն օրերս Վրաստանում էր. դիմավորում էր «բագաժը», եւ դժվարությամբ, երեք մաքսակետ անցնելով, ձեռքն անընդհատ «գրպանը տանելով», պիտի հասցներ Երեւան, որպեսզի հերթական խաղաշրջանը բացվեր հայտարարված օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Պրն Խասխազյանի կարծիքով, ՀՏրչՏրՓՌՐՍ-ից կրկեսային խումբ հրավիրելը բարդացել է, քանի որ եթե ռուս արտիստները մի քանի տարի առաջ ելույթի համար ստանում էին 10-25 դոլար, այժմ ստանում են 50-100 դոլար, եւ այստեղ արդեն տնօրենի 45-ամյա ստաժն ու հին կապերն էլ չեն օգնում։ – Ծրագիր ճարելը դժվարացել է. ծրագիր բերելու համար հարկավոր է երկու անգամ Մոսկվա գնալ-գալ։ Եվ հետո, եթե արտասահմանում նույն խումբը ելույթի համար վաստակում է 2500 դոլար, մենք վճարում ենք 850-950 դոլար՝ մաքսիմում։ 40 դերասան են, յուրաքանչյուրին գոնե 25 դոլար չհասնի՞,- ասում է կրկեսի տնօրենը։ Թող հասնի։ Իսկ ամենալավն այն է, որ կրկես սիրող երեխաները չեն էլ իմանալու այս հաշվապահության մասին, ու աղմկոտ ու մութ դահլիճից հետեւելու են լուսավոր արենայում ընթացող հեքիաթին. 12 օրիգինալ ակրոբատներին, որոնք նոր են վերադարձել Ճապոնիայից, Եկատերինա Զվերինցեւայի արջերին, ծաղրածու Ֆոմիչեւին։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հ. Գ. Իսկ մեծերս, աղմկոտ դահլիճից դուրս գալուց հետո դարձյալ հաշվարկ ենք անելու. պրն Խասխազյանը՝ այն մասին, որ արտասահմանում տոմսն արժե 20-40 դոլար, մենք էլ՝ որ 1,5 դոլարը «փող» է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել