ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որն ոչ միայն նսեմացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հեղինակությունը, այլև հարվածում է մեր պետության միջազգային վարկին և հայ ժողովրդի արժանապատվությանը։
Հայաստանի վարչապետը պարտավոր է իր կեցվածքով և վարքագծով մարմնավորել պետական պատասխանատվություն, քաղաքական հասունություն և ազգային արժանապատվություն։ Մինչդեռ նրա անհարիր արարքներն ու պահվածքը Հայաստանի Հանրապետությունը դարձնում են ծաղրի առարկա՝ վնասելով պետության հեղինակությանն ու ժողովրդի պատվին։
Բանանի միջադեպը պարզապես զավեշտալի դեպք չէ։ Այն պետական բարձր պաշտոնի լրջության, ղեկավարի պատասխանատվության և պետական արժանապատվության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է։
Կարդացեք նաև
Սակայն մեր մտահոգությունը չի սահմանափակվում վարչապետի այս կամ այն անհարիր արարքով։ Շատ ավելի խոր և վտանգավոր է այն քաղաքական ուղեգիծը, որի հետևանքով Հայաստանի ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը հայտնվել են լուրջ սպառնալիքի տակ։
Մենք համոզված ենք, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը թուլացնում է Հայաստանի պետական դիրքերը, նահանջում ազգային շահերի պաշտպանության դիրքերից և նպաստում Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ նկրտումներին։
Անընդունելի է, որ Հայաստանի իշխանությունները ազգային զիջումները ներկայացնեն որպես խաղաղության միակ ճանապարհ։ Խաղաղությունը չի կարող կառուցվել պարտադրանքի, միակողմանի զիջումների, ազգային արժանապատվության նահանջի և պատմական իրավունքների ուրացման վրա։
Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ իշխանության, ազգային շահերի անզիջում պաշտպանության և այնպիսի պետության, որի ղեկավարները գործեն պետական մտածողությամբ, պատասխանատվությամբ և հայրենասիրությամբ։
14 նոյեմբերի 2026 թ.
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժանմունք


















































