Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵՆ «ԴԻՍՊՈԶԻՏԻՎ» Է

Հունվար 30,2004 00:00

ՀԱՆՐԱՔՎԵՆ «ԴԻՍՊՈԶԻՏԻՎ» Է «Առավոտը» դեռ չորեքշաբթի դիմել էր ԱԺ հասարակայնության հետ կապերի վաչությանը՝ ճշտելու այն տեղեկատվության հավաստիությունը, ըստ որի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ պարզելու ընդդիմադիր մի քանի պատգամավորների նախաձեռնած՝ «Վստահության հանրաքվե անցկացնելու մասին» օրինագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Երեկ ԱԺ համապատասխան վարչությունից այդ առնչությամբ մենք հետեւյալ պատասխանն ենք ստացել. «ՀՀ Սահմանադրական դատարանի 2003 թ. ապրիլի 16-ի որոշման 6-րդ կետի` ՀՀ նախագահին վստահության հանրաքվեի անցկացման առաջարկի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների շուրջ պարզաբանում ստանալու համար ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը դիմել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին եւ ստացել է նրա ու ՍԴ բոլոր անդամների ստորագրությամբ պատասխան, որտեղ նշվում է, որ Սահմանադրական դատարանի առաջարկը «ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ բնույթի է, այսինքն` պարտադիր ու անմիջական իրավական հետեւանքներ չի առաջացնում»: Պատասխանի մեջ նաեւ նշված է, որ ՍԴ առաջարկությունն ամենեւին չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ նախագահի ընտրության օրինականության խնդրի առաջքաշում, որովհետեւ Սահմանադրական դատարանը միանշանակ իր որոշմամբ ուժի մեջ է թողել ՀՀ ԿԸՀ-ի 2003 թվականի մարտի 11-ի թիվ 36-Ա որոշումը` ՀՀ նախագահ ընտրվելու մասին»: Այսպիսով, ՍԴ-ն չի պատասխանել ԱԺ նախագահի առաջադրած հարցին՝ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը սահմանադրական է, թե ոչ։ Համենայն դեպս, ՍԴ-ն «իմպերատիվ» ձեւով չի նշել, թե դա հակասում է Սահմանադրությանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել