Այս կադրերն արվել են մայրաքաղաքում
ընդամենը 1 ժամ պտտվելու ընթացքում: Թե ինչպես են Երեւանում պահպանվում կանաչ գոտիները,
երեւում է լուսանկարներից՝ առանց մեկնաբանության: Տիգրան Մեծի 25 հասցեում
առաջ գնացող օբյեկտը գրավել է մայթի կեսը: Հիշեցնենք, որ հենց անանցանելի մայթերի
պատճառով էր քաղաքապետը «վատ զգացել»՝ նախագահի հետ զբոսանքի ժամանակ:
«Փարոս»
ռեստորանային համալիր տանող այս լանջը մեկ ամիս առաջ ծառապատ տարածք էր: Ամեն գարուն
այստեղ ծառատունկ էին անում: Էլ չեն անի:
Գովազդային
վահանակի վրա պատկերված այս տիկնոջ մարմնամասերը լիարժեք ցուցադրելու համար հունվարի
կեսին Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում կտրվեց երկու հաստաբուն ծառ: Այդ ծառերից
մնացել են կոճղերը:
Եռաբլուրի
բլուրներից մեկը մեջտեղից կիսվել է, հավանաբար «օլիգարխներից» մեկի համար հերթական
ապարանքն է կառուցվում:
Լենինգրադյան
փողոցում, որպես կանոն, միշտ մոռանում են հավաքել աղբը: Սեփ.
լր.


















































