Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ

Ապրիլ 23,2005 00:00

Ինձ մի՛ հրամայեք, ես կամավոր եմ Մտորումներ ապրիլի 24-ի նախօրեին Գետնին ընկածին խփում են, խփում են փորին: Ամեն հարվածից ընկածը գոռում է՝ վայ, մեջքս: Բայց փորիդ են հարվածում. ապշում են ներկաները:- Եթե մեջք ունենայի, փորիս չէին հարվածի,- հնչում է պատասխանը: Անցումս տարօրինակ չթվա, մտորումներին բնորոշ են թռիչքները: Նպատակ կա՝ շտկվենք ու ապահովենք թիկունքներս. խառն են ժամանակի հրամայականները: Հզոր ալիքներին դիմակայող Նավը մեկ աջ է ճոճվում, մեկ ձախ: Բնության տարե՞րք է, թե՝ արհեստական փոթորիկ… Եթե վերջինն է, կործանարար չէ, ուղղակի Նավը կամ առաջ կգնա, կամ հետ: «Հայոց երկիր»: Նավի անունն է: Անափ օվկիանի ալիքների խաչաձեւ հարվածների տակ ձեւավորվում է հոգեբանություն, տեսակ: Պահի ընդհանուր ձեւակերպումը հաստատ է՝ ԼԻՆԵԼ: Ոմանք հաշտվում են մահվան հետ, շատերը ճգնում են ափ դուրս գալ՝ ապավինելով սեփական բազուկներին, կան անտարբերներ. իրենց երթը շեղած, մեռնել – ապրելու սահմանը հատածներն են սրանք: Գցվում են փրկ«օղակները» տարբեր ափերից, օդից, ցամաքից. զարմանահրաշ տեխնիկա, ենթադրյալ ծրագրեր, մարդկային ռեսուրսներ, ինֆորմացիա, ֆինանս: Ոտքի է հանվում դարի հրետանին, անվանումն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Նվաճումներ արձանագրած փրկիչների համար թույլ կամ քիչ զարգացած հարեւաններն անցանկալի են, ուստի սկսում են համաշխարհային զարգացման գործընթացը՝ իրենց իսկ նվաճումները չվտանգելու նպատակով: Գայթակղեցնող հնարքներն անկանխատեսելի են ամենապարզ տրամաբանության իսկ պատճառով՝ թելադրում են քաղաքակիրթ հզորները: Շահի պայքար է, որի սկզբի ու վերջի թելադրանքն էլ այս է լինում՝ մարդ, թող քո հայրենիքը եւ «գրավիր» ողջ աշխարհը: Փաստերը ննջում են, պատմությունը զգաստ հիշեցնում է՝ նրանք քնած չեն: ՆԱՎԸ… Հայրենիք, առաջնորդ, ժողովուրդ. Նավի, անձնակազմի, ուղեւորների փրկության համար այն կառավարելի են դարձնում: Խարիսխ է պետք գցել: Սա պետությունների, ժողովուրդների, հասարակության պատմությունն է, որը մշակվում է գենը ուսումնասիրելով եւ ներսից, եւ դրսից: Ազգի գենը: Մեթոդ է, մանդատ հաստատելու քաղաքականություն: Ափ դուրս եկածները խոնարհվում են՝ ի նշան երախտագիտության, փրկված են: Ցամաքում հայտնվածներից շատերի կեցվածքը արժանապատիվ է, ասել է թե՝ նույն կերպ կվարվեին իրենք էլ: Փրկիչների եւ մաքառողների դիրքերի միջեւ է տարբերությունը: Այսպիսի անհավասար իրավիճակներում հայտնված արժանապատիվներին «չեն սիրում», բայց հաշվի են նստում հենց նրանց հետ: Ծնունդ է գրանցվել, բնության օրենքով այն ցավոտ է լինում, վկան մոր եւ մանկան ճիչը՝ լույս աշխարհ դուրս գալու պահին: Առեղծվածային ճիչը՝ վախի՞ց է, թե՞ լույսի հրճվանքից: Մոր մեջ ապահով էր, բայց՝ գերի: Գերի, ոչ ստրուկ: Դուրս եկավ թե չէ՝ մայրն է դառնում գերի, եւ սարսափազդու է այն էգի մռնչոցը, ում զավակը կքվելու է ոչ իր գործած մեղքերի բեռան տակ: Սա ազատ, անմեղք ապրելու բնական ձգտումն է: Հողը դեռ ճաքեր է տալու, մեծ աշխարհի մեր Սիրո անկյունում աշխարհաքաղաքական նոր զարգացումներին դիմակայելը հեշտերից չէ: Անհանգիստ են եղել ժամանակները, այդպիսին կա այժմ, շատացել են միայն անցյալի դասերը՝ որպես զգուշացում ապագայի համար: Արհավիրքից փրկված Նավը վերածնունդ է ապրում: Պահպանվելու մեխանիզմը ծանր է, բայց Փառքի ճանապարհ է ենթադրում: Փարոսը Մայր Հայրենիքն է: Երկրագունդը դուրս է եկել իր շառավղից, աշխարհը շտապում է, իր հետագծով գրանցելով հանրահայտ մի բանաձեւ՝ յուրաքանչյուրն իր ժամանակի տերն է եւ գերին: Ժամանակի ընթացքի մեջ Հայրենիին տեր եւ գերի՝ ուղղվում ենք առաջ, կոչը. մեջք-մեջքի՝ Հանունի ճանապարհով, պայմանը՝ միասնություն, պահանջը՝ ամուր պահել պաշարման մեջ գտնվող չհանձնված նավի «դարպասները»: Հրամայված է ապրել: Մ. ԱՍԱՏՐՅԱՆՀՀ ԱԺ Տեղեկատվական վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930