Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐՆ

Հունիս 24,2005 00:00

ՏՂԱՆԵՐՆ ԱՆՑԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԸ Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հանգստյան միակ օրն է: Հինգերորդ տուրի ավարտից հետո մեր հանրապետության ինը պատվիրակներից իրենց լավագույն կողմերով են դրսեւորել երիտասարդ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը, որոնք ընթանում են առաջատարների խմբում: Ճիշտ է, մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորողների թվում նրանք չկան, սակայն ունենալով նրանցից կես միավոր պակաս, 5-13-րդ հորիզոնականը բաժանողների խմբում են: Լեւոնը 8-րդն է, Կարենը՝ 12-րդը: Ընդհանուր առմամբ վատ չեն նաեւ Գաբրիել Սարգսյանի գործերը: Նա 3,5 միավորով 229 մասնակիցների մեջ 40-րդն է: Մեր մյուս շախմատիստներն ըստ հերթականության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 62. Արտաշես Մինասյան՝ 3,0, 100. Աշոտ Անաստասյան, 111. Տիգրան Լ. Պետրոսյան, 115. Սմբատ Լպուտյան, 125. Տիգրան Նալբանդյան՝ 2,5-ական միավոր, 191. Լեւոն Բաբուջյան՝ 1,5: Երեկ կայացած 6-րդ տուրում հայաստանցի շախմատիստները կազմեցին հետեւյալ զույգերը. Սերգեյ Վոլկով-Լեւոն Արոնյան, Կարեն Ասրյան-Վիկտոր Բոլոգան, Ալեքսանդր Նատաֆ-Գաբրիել Սարգսյան, Սանգ Սաո-Արտաշես Մինասյան, Կրունոսլավ Հուլակ-Սմբատ Լպուտյան, Ռոբերտ Կեմպինսկի-Տիգրան Նալբանդյան, Տիգրան Լ. Պետրոսյան-Արտյոմ Իլյին, Աշոտ Անաստասյան-Միլոշ Պավլովիչ, Լեւոն Բաբուջյան-Մարչին Սլիվինսկի: «Առավոտի» շախմատասեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Վարշավայում հանդես են գալիս նաեւ Սլովակիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը: Հինգերորդ տուրից հետո առաջինը 3,5 միավորով 45-րդն էր, երկրորդը՝ 2,5 միավորով 121-րդը: Երեկ ուշ երեկոյան 6-րդ տուրում մեր շախմատիստները արձանագրեցին հետեւյալ արդյունքները. Սերգեյ Վոլկով-Լեւոն Արոնյան՝ 1/2, Կարեն Ասրյան-Վիկտոր Բոլոգան՝ 1:0, Ալեքսանդր Նատաֆ-Գաբրիել Սարգսյան՝ 1/2, Սանգ Սաո-Արտաշես Մինասյան՝ 1:0, Կրոնուսլավ Հուլակ-Սմբատ Լպուտյան՝ 0:1, Ռոբերտ Կամպինսկի-Տիգրան Նալբանդյան՝ 1/2, Տիգրան Լ. Պետրոսյան-Արտյոմ Իլյին՝ 1/2, Աշոտ Անաստասյան-Միլոշ Պավլովիչ՝ 0:1, Լեւոն Բաբուջյան-Մարչին Սլիվինսկի՝ 1:0: Այսպիսով, Եվրոպայի առաջնության հասարակածում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի երիտասարդ գրոսմայստեր Կարեն Ասրյանը՝ 5,0 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել