Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼՐԱՂԱՑԸ

Հուլիս 07,2005 00:00

ԱԼՐԱՂԱՑԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով մամուլում մի քանի անգամ կրկնվող մեղադրանքին, որ նա խոչընդոտում է ԴԱՀԿ մարմիններին՝ ալրաղացի հետ կապված, «Առավոտին» ասաց. «Եթե նպատակը իմ մասին ինչ-որ վատ բան գրելն է, ապա խնդիր չկա՝ թող 4-րդ կամ 5-րդ անգամ տպագրեն նույն տեքստը: Եթե ցանկություն կա իրողությունն իմանալու, ապա կարող եմ այն հակիրճ ներկայացնել: Երբ 99-ի հոկտեմբերի 27-ի հայտնի իրադարձություններից հետո քիչ թե շատ ուշքի եկա եւ 2000-ի հունվարի վերջերին կարողացա գործերով զբաղվել, իմացա, որ ոմն Ռոլանդ Սարգսյան «Արարատ-Լադային» պարտք էր մնացել եւ հիմնարկ էր բերել ինչ-որ ալրաղացի մասեր՝ իբր որպես փոխհատուցում: «Արարատ-Լադայի» այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Թովմասյանն ինձ հարցրեց՝ կարո՞ղ է Սարգսյանը «վճարել» ալրաղացով, ես դրան կտրականապես դեմ էի: Ռ. Թովմասյանն իր գումարներով փակեց Սարգսյանի պարտքերը եւ դարձավ ալրաղացի սեփականատերը, որը երբեք ոչ «Արարատ-Լադային», ոչ էլ ինձ անձամբ չի պատկանել: Հիմա ասեք՝ հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով ես պետք է խոչընդոտեմ ԴԱՀԿ-ին՝ գործողություններ իրականացնել մի ապրանքի վերաբերյալ, որի տերը ես չեմ եւ երբեք չեմ եղել: Բնականաբար, ոչ ոք պարտավոր չէ իմ ասածները հալած յուղի տեղ դնել: Բայց ես կարող եմ առաջարկել ճշտել իմ ասածները առնվազն հինգ տեղից: Կարելի է դիմել Պետռեգիստր՝ իմանալու, արդյոք ես որեւէ ձեւով տնօրինե՞լ եմ այդ սեփականությունը: Կարելի է տեղեկություններ ստանալ Ռուբեն Թովմասյանից: Կարելի է ուղիղ դիմել ԴԱՀԿ-ին եւ հետաքրքրվել, թե ինչու նրանք չեն վերցնում այդ չարաբաստիկ ալրաղացը: Կարելի է դիմել Երեւանի դատախազություն եւ հետաքրքրվել՝ ինչ գործողություններ են իրականացվում հետախուզման մեջ գտնվող Ռոլանդ Սարգսյանին բերման ենթարկելու ուղղությամբ: Վերջապես, կարող եմ տրամադրել նույն Սարգսյանի դիմումը՝ ուղղված Երեւանի դատախազ Հրաչիկ Բադալյանին, որտեղ նա նույն պատմությունն է անում: Ինչ մնում է այն պնդմանը, որ ալրաղացը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա ես դա «սեւ հումորի» շարքին եմ դասում»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031