Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցողական» նամակ Բուքիքիոյին

Հուլիս 22,2005 00:00

Իսկ ԱԺ-ից դուրս մնացած գործիչները խորհուրդ
են տալիս «կառուցողական» չլինել ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության
անդամ Արշակ Սադոյանը իր առաջարկությունների ճակատագրով մտահոգ մի նամակ է ուղարկել
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյին, որը մեր ընթերցողներին ենք ներկայացնում
ամբողջությամբ: Պարոն Սադոյանը նաեւ իր հայտնի 64 առաջարկներն է ուղարկել մեզ, որը
ծավալի պատճառով հարմար չգտանք տպագրել: «Մեծարգո պրն Բուքիքիո, Ձեր ներողամտությունն
ենք հայցում ս.թ. հուլիսի 7-ին իշխանությունների կողմից Ձեզ ուղարկված ՀՀ Սահմանադրության
փոփոխությունների վերափոխված նախագծի վերաբերյալ մեր դիտողություններն այսքան ուշ
ուղարկելու համար, թեեւ դա տեղի է ունեցել մեր կամքից անկախ պատճառներով: Ինչպես
հիշում եք, հունիսի սկզբին Երեւանում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների
համաձայն, մենք հանձն էինք առել մինչեւ ս.թ. հունիսի 15-ը առաջին ընթերցմամբ ընդունված
նախագծի վերաբերյալ ներկայացնել մեր առաջարկությունները, որոնք եւ մենք ս.թ. հունիսի
13-ին պաշտոնապես ներկայացրել ենք ՀՀ Ազգային ժողով, իսկ հունիսի 15-ին հանձնել ենք
ՀՀ-ում ԵԽ պաշտոնական ներկայացուցչություն՝ խնդրելով դրանք ուղարկել Ձեզ: Սակայն
մենք առայսօր չունենք որեւէ տեղեկություն առ այն, թե ինչպիսի արձագանքի են արժանացել
դրանք Ձեր կողմից: Անկախ դրանից, մենք, կարեւորելով ՀՀ-ում սահմանադրական
փոփոխությունների անհրաժեշտությունը եւ մանրամասն ուսումնասիրելով երկրորդ ընթերցմանը
ներկայացվելիք եւ հուլիսի 7-ին իշխանությունների կողմից Ձեզ ուղարկված նոր՝ վերափոխված
նախագիծը, որը նույնպես լուրջ թերություններ է պարունակում, անհրաժեշտ ենք համարում
Ձեզ ուղարկել վերափոխված նոր նախագծին վերաբերող մեր դիտողությունները՝ հուսալով,
որ Վենետիկի հանձնաժողովը առնվազն այս անգամ կուսումնասիրի եւ հաշվի կառնի դրանք
իր եզրակացության մեջ»: Մ. Ե.Հ. Գ. Երեկ
«Առավոտի» հետ զրույցում նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական
ընդդիմությունը չպետք է վերադառնա ԱԺ: Քանի որ՝ «դա արդարացնելու է իշխանության լեգիտիմությունը:
Մարտունեցին ասում է՝ «Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»,- ասում է Խորեն Թռչունիչը:
Այս կարծիքին է նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
«Արամ Սարգսյանը ճիշտ է, իր մոտեցումները ճիշտ են: Ովքեր ներքաշվել են այս գործընթացում՝
իշխանամետներ են կամ վաշխառուներ եւ տանում են մինչեւ 2008 թվական: Ասում ենք՝ կրիմինալ
են, օլիգարխ են, երկրում օրենք չկա եւ այլն, եւ այլն, բա էլ ի՞նչ իրավունքով են նրանք
Սահմանադրություն առաջարկում»,- ասում է Գ. Մարգարյանը: Ըստ նրա, «նման խաղերով»
իշխանությունները ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, հատկապես՝
«երբ Ղարաբաղի հարցն էլ օդից առկախ է»: Իսկ գործընթացում ներքաշվողները «յուղ են
լցնում այդ կրակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031